Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 22:23 08-08-2022

Այս հավաքների տակ ամեն ինչ կարելի է փնտրել և գտնել՝ բացի իր բուն նպատակից․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ Պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Արձանագրենք, որ եռամսյա հավաքներից մեկ շաբաթ է անցել և ունենք հավաքի զորակոչված մեկ զինծառայողի հանկարծամահության դեպք, ևս մեկ զինծառայողի ճակատագիր շարունակում է անհայտ մնալ՝ որոնողական աշխատանքները Սևանա լճի հատվածում շարունակվում են։

Ինչ-որ մեկը հիշում է՞, թե ի՞նչ նպատակով են պաշտոնապես անցկացվում այս հավաքները՝ քաղաքական մոտիվները դեռ մի կողմ՝ շատ քչերը։

Անունը դնում են ուսումնական հավաքներ, բայց «ուսումնական» բառը փնտրում ու չես գտնում։

Դրա համար այս հավաքների տակ ամեն ինչ կարելի է փնտրել և գտնել, բացի իր բուն նպատակից։

Բովանդակության, կազմակերպչականի, կարգապահության մասին չխոսեմ՝ ամեն ինչ արդեն պարզ է։

Հետևանքները, նման դեպքերում, ակնհայտ են ու այս ամենը տարածաշրջանում լարվող իրադրության պայմաններում»:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ