Ներքին 4 տարի առաջ - 11:01 07-08-2022

Ով է դատական համակարգի «կռիշը» Ջհանգիրյանի հեռանալուց հետո

Դատական համակարգում իսկական քաոս է տիրում: Համակարգի Oragir.news-ի աղբյուրները հայտնում են, որ մի շարք ատյաններում գործեր չեն քննվում, քանի որ կազմերը չեն համալրվում: Օրինակ՝ վարչականում պետք է գործը քննեն երեք հոգով, բայց չկան այդ դատավորները, որ քննեն․ կա՛մ արձակուրդում են, կա՛մ կենսաթոշակային տարիքն է լրացել, կա՛մ ծանրբեռնվածության պատճառով չեն մակագրվում գործեր, կա՛մ տեղափոխվել են այլ ատյան…: Ու այս իրավիճակը բոլոր դատարաններում է, ըստ էության՝ մարդկանց արդար դատաքննության իրավունքը ոտնահարվում է:

Եւ խնդիրը ոչ միայն իրավիճակն է, այլեւ այն, որ դրանով զբաղվող եւ լուծող չկա: Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ Գագիկ Ջհանգիրյանի հեռանալուց հետո համակարգի «կռիշության» դերը ստանձնել է նախկին դատավոր, ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը: Նա է ԲԴԽ նախագահի ժ/պ Սերգեյ Չիչոյանին հանձնարարականներ տալիս՝ որը ոնց անի, ում նշանակեն, ում տեղափոխեն, բայց, իհարկե, այս ամենը քիչ կապ ունի որակյալ եւ մատչելի, անկախ եւ օբյեկտիվ արդարադատության հետ, այսպես միայն նեղ, անձնական, քաղաքական շահերն են լուծվում, ոչ թե դատական համակարգի խնդիրները:

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie