Ներքին 4 տարի առաջ - 15:04 06-08-2022

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Հանրապետության տարածքում` օգոստոսի 6-ի կեսօրից հետո, 7-8-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ: Օգոստոսի 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 6-8-ն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով:

Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում օգոստոսի 6-8-ի երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Oգոստոսի 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +20+22, վաղը ցերեկը՝ +32+34։

Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +12 + 17, ցերեկը՝ + 23 + 28,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +13 + 16, ցերեկը՝ + 22 + 26,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +29+32,
Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ +10 + 15, ցերեկը՝ + 21 + 26,
Լոռիում՝ գիշերը՝ +12 + 17, ցերեկը՝ + 20 + 24,
Տավուշում՝ գիշերը՝ +16 + 20, ցերեկը՝ + 22 + 27,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +11 + 14, ցերեկը՝ + 22+ 26,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +17+21, ցերեկը՝ +29+34,
Արարատում՝ գիշերը՝ +21 + 25, ցերեկը՝ + 32 + 36,
Արմավիրում՝ գիշերը՝ +18 + 22, ցերեկը՝ + 32 + 35,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +10 + 14, ցերեկը՝ + 23 + 27,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +19+24, ցերեկը՝ +32+36,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +18+23, ցերեկը՝ +29+34,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +21+24,
Արցախում՝ գիշերը՝ +18 + 23, ցերեկը՝ + 28 + 33։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ