Տեսանյութ Ներքին 4 տարի առաջ - 17:08 05-08-2022

ՀՀ և Արցախի իշխանություններն էշի ականջում քնած են․ Ֆրանսիայից խաղաղապահ ուժեր ենք խնդրում․ Հայրյան

Տեղահանված արցախցիները բողոքի ակցիա են իրականացնում ՌԴ դեսպանատան դիմաց: Ակցիայի մասնակիցների ձեռքին կային պաստառներ. «Ռուսաստա՛ն, կատարիր քո պարտականությունները»:

Բողոքի ակցիայի ժամանակ «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լեւոն Հայրյանը լրագրողների հետ զրույցում ընթերցեց ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին ուղղված նամակի տեքստը, որը նրանք փոխանցեցին դեսպանատանը: Նամակում Արցախից տեղահանվածները պահանջում էին Ռուսաստանից կատարել ստանձնած պարտավորությունները՝ ընդգծելով, որ խաղաղապահները չեն ձեռնարկում բավարար միջոցներ՝ կանխելու նոյեմբերի 9-ի հայտարարության խախտումները և ապահովելու շփման գծի անձեռնմխելիությունը:

«2020-ի նոյեմբերից հետո Խծաբերդը, Հին Թաղերը հանձնվեցին․ ոչ մի ռեակցիա, վերջերս Փառուխը հանձնվեց, եւ այդ եռակողմ հայտարարության կողմերը ոչ մի բան չեն անում՝ փոխելու այս իրավիճակը: Հայաստանն ինչ-որ անատամ հայտարարություններ է անում, բայց կտրուկ որևէ քայլ չի անում»:

Ակցիան շարունակվեց նաև Ֆրանսիայի դեսպանատան մոտ, որտեղ Լևոն Հայրյանը նշեց, որ հիմա իրենք դիմում են Ֆրանսիայի կառավարությանը. «Մի՞թե Ֆրանսիային իրենց հզորությունը, ուժը տրված են միայն քաղաքական խաղեր խաղալու համար փոքր ազգերի վրա: Ինչո՞ւ Ֆրնսիան չգնաց արդարություն պահելու հետևից, ինչո՞ւ իր պարտականությունները չկատարեց»:

Նա նաև նշեց, որ իրենք ծրագրել էին, որ ՌԴ-ի և Ֆրանսիայի դեսպանատներ այցելելուց հետո գնան ԱՄՆ դեսպանատան մոտ, բայց տեղում որոշում կայացվեց նստացույց անել այնքան ժամանակ, մինչև Ֆրանսիայի դեսպանը իրենց կընդունի։

Հանդիպման ընթացքում արցախցիները առաջարկ են ներկայացնելու՝ խաղարարար ուժեր ուղարկելու Արցախ։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ

Ձեզ գուցե հետաքրքրի