Որոշել եմ դադարեցնել իմ անդամակցությունը ՔՊ կուսակցությանը․ Ներսես Պողոսյան
copy image url

Որոշել եմ դադարեցնել իմ անդամակցությունը ՔՊ կուսակցությանը․ Ներսես Պողոսյան

Ներքին 2 տարի առաջ - 09:09 05-08-2022
Սիրելի ընկերներ, որոշում եմ կայացրել դադարեցնել իմ անդամակցությունը ՔՊ կուսակցությանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է Ներսես Պողոսյանը։

Նա հավելում է․ «Ինձ ճանաչողները գիտեն, որ ողջ գիտակից կյանքս պայքարել եմ հանուն Հայաստան աշխարհիս շահերի, հանուն հայ ազգիս։

Այնպես չի եղել ,որ այս տարիների ընթացքում ամեն ինչ եղել է իմ սրտով, սակայն միշտ մտածել եմ, որ կշտկվի, սակայն ոչինչ չշտկվեց և չի շտկվում, քանի որ ՔՊ-ում ոմանց թեթև ձեռքով ՔՊ-ականները քչացան՝ տեղերը զիջելով թալանչիների ճտերին։
Թե ինչու եմ դուրս գալիս կուսակցությունից, հետագայում բոլորդ կհասկանաք, բայց դա չի նշանակում, որ որևէ դուրսպրծուկի թույլ կտամ, որպեսզի առիթավորվի և փորձի կապել իմ անձնական շահերի հետ։

Կուսակցությունում ունեմ շատ ընկերներ, որոնց հետ անցել եմ պայքարի երկար ճանապարհ, և չեմ թողնի, որ որևիցե մեկը նրանց հասցեին վայրահաչի։

Գրառումս արել եմ դիմումս գրելուց առաջ, որպեսզի ինձանից առաջ քայլ չկատարեն, ու ոմանք փորձեն հանրությանը ներկայացնել՝ իբրև իրենք են հեռացրել, ինչպես արդեն մի անգամ նման մի բան արվել էր, քանի որ վատառողջ լինելու պատճառով չեմ կարողացել ներկայանալ ՔՊԿ գրասենյակ։

Առաջիկայում ունեմ դատական ընթացակարգ, նաև գիտակցում եմ, որ ոմանք փորձելու են ազդել դատական անաչառության վրա։

Մեր պայքարն անկասելի է։
Հարգանքով հայրենիքի զինվոր ձեր Ն.Պողոսյան»։