Ներքին 4 տարի առաջ - 21:49 02-08-2022

ՀՀ ոստիկանությունը հայտարարում է աշխատանքի ընդունելություն

ՀՀ ոստիկանությունը հայտարարում է աշխատանքի ընդունելություն ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի զանգերի կենտրոնի թափուր պաշտոնների համար։

Ոստիկանությունից հայտնում են, որ աշխատանքի համար կարող են դիմել բարձրագույն կրթությամբ, համակարգչային գիտելիքների և հայոց լեզվի գերազանց իմացությամբ (օտար լեզուների իմացությունը ցանկալի է) քաղաքացիներ:

Համապատասխան պաշտոնների գործառույթների մեջ են մտնում ահազանգերի ընդունում և ըստ ենթակայության փոխանցում, քաղաքացիներին խորհրդատվական աջակցության ցուցաբերում, արտակարգ իրավիճակների կամ շտապ բժշկական օգնության զանգեր ստանալու դեպքում դրանք իրավասու մարմիններին փոխանցում, ահազանգերն իրավասու ստորաբաժանումներին տրամադրում և այլն։

Աշխատանքն իրականացվելու է 24-ժամյա հերթափոխով:

Աշխատանքային փորձը ցանկալի է:

Դիմել ՀՀ ոստիկանության կադրային քաղաքականության վարչություն՝ ք.Երևան, Նալբանդյան 130, հեռախոս՝ 011-58-49-71, էլեկտրոնային փոստ՝ [email protected]:

Ամենից շատ դիտված

21:30 Ինչու է ԱԺ նախագահը վախենում Էդգար Ղազարյանի լռությունից
13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
22:36 Նուբարաշենի միջադեպը տեղի է ունեցել 52 հա մակերես զբաղեցնող քաղաքային աղբավայրի չօգտագործվող հատվածում. քաղաքապետարան
11:18 Մոսկվան սպառնում է զբոսաշրջիկներին թույլ չտալ այցելել Հայաստան. Մատվիենկոյի սպառնալիքը
21:59 - 4 կիլոգրամ. ինչպես է ընթանում Women’s Club-ից հայտնի Մարիա Մաթևոսյանի հետվիրահատական շրջանը
23:47 Գագիկ Ծառուկյանի դեմ հաշվեհարդարը՝ հարված հանրային համերաշխությանը. Սուրենյանց
21:47 Քաղաքական հակասությունների պատճառով Արդենիսում 20 ընտանիք ճանապարհային խնդրի առաջ է կանգնել
09:01 Բազմաթիվ սնանկ կազմակերպություններ ևս կարող են իրենց բաժնեմասերը նվիրել ՀՀ֊ին
16:51 Պետությունը ներխուժել է եկեղեցու ներքին կյանք․ դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց
23:00 Դատախազությունից գնում են ԼյուքսեՆբուրգ