Իրավիճակը վերջին օրերին Արցախում և ՀՀ որոշ տարածքներում շարունակում է լարված մնալ։ Այժմ էլ, լարված իրավիճակով պայմանավորված, Արցախից անընդհատ տեղեկություններ ենք ստանում, որ Ադրբեջանի սադրանքներին զուգահեռ Հայաստանից Արցախ մեկնած ժամկետային զինծառայողներին հեռացնում են Արցախից:
Oragir.news-ը քաղաքացիներից հետաքրքրվեց՝ կա արդյոք նոր պատերազմի վտանգ և ինչ են ուզում ադրբեջանցիները։