Ներքին 4 տարի առաջ - 19:04 02-08-2022

Մալաթիա-Սեբաստիա համայնքում ավազակային հարձակում էր եղել․ Ոստիկանություն

Հուլիսի լույս 4-ի գիշերը Մալաթիա-Սեբաստիա համայնքում ավազակային հարձակում էր եղել: Ժամը 4-ի սահմաններում անհայտ անձը պատուհանով մտել էր Ջիվանու փողոցի տներից մեկը, ծեծել տանտիրուհուն, հափշտակել ոսկյա մատանին, կես միլիոն դրամ, բջջային հեռախոսն ու փախել:

Ոստիկանությունից հայտնում են, որ տուժողը ոստիկանություն էր դիմել դեպքից մոտ 12 ժամ անց:

Ջիվանու փողոց մեկնած քրեական հետախույզները անհայտ անձի ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ բազմաբնույթ միջոցառումներ ձեռնարկեցին: Դեպքի վայրում ձեռք բերված փաստերի և օպերատիվ տեղեկությունների համադրությամբ պարզվեց, որ ավազակությունը հնարավոր է կատարած լինի Արարատի մարզի Նորակերտ գյուղի 34-ամյա մի բնակիչ:

Հուլիս 31-ի երեկոյան Մալաթիայի համայնքային ոստիկանները նրան հայտնաբերեցին, ձերբակալեցին ու ներկայացրին տարածքային քննչական մարմնին:

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Ամենից շատ դիտված

21:30 Ինչու է ԱԺ նախագահը վախենում Էդգար Ղազարյանի լռությունից
13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
22:36 Նուբարաշենի միջադեպը տեղի է ունեցել 52 հա մակերես զբաղեցնող քաղաքային աղբավայրի չօգտագործվող հատվածում. քաղաքապետարան
11:18 Մոսկվան սպառնում է զբոսաշրջիկներին թույլ չտալ այցելել Հայաստան. Մատվիենկոյի սպառնալիքը
21:59 - 4 կիլոգրամ. ինչպես է ընթանում Women’s Club-ից հայտնի Մարիա Մաթևոսյանի հետվիրահատական շրջանը
23:47 Գագիկ Ծառուկյանի դեմ հաշվեհարդարը՝ հարված հանրային համերաշխությանը. Սուրենյանց
21:47 Քաղաքական հակասությունների պատճառով Արդենիսում 20 ընտանիք ճանապարհային խնդրի առաջ է կանգնել
09:01 Բազմաթիվ սնանկ կազմակերպություններ ևս կարող են իրենց բաժնեմասերը նվիրել ՀՀ֊ին
16:51 Պետությունը ներխուժել է եկեղեցու ներքին կյանք․ դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց
23:00 Դատախազությունից գնում են ԼյուքսեՆբուրգ