Խոսք Ներքին 4 տարի առաջ - 11:54 02-08-2022

Ուղղությունները որևէ կապ չունեն, ընդամենը Ադրբեջանը իր նպատակները կյանքի է կոչում․ Մովսես Հակոբյան

Երեկվանից Արցախում լարված իրավիճակ է։ Երեկ՝ առավոտյան ժամը 09։00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Այս պահին էլ իրավիճակը շարունակում է մնալ լարված։

Oragir.news-ը Պաշտպանության բանակի նախկին հրամանատար գեներալ Մովսես Հակոբյանին հարցրեց, թե արդյոք կապ ունի հակառակորդի սադրանք ուղղությունը, և ի՞նչ նպատակներ են հետապնդում այդ սադրանքները․ «Ուղղությունները որևէ կապ չունեն, ընդամենը Ադրբեջանը իր նպատակները կյանքի է կոչում»,- պատասխանեց Հակոբյանը։ Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև․

- Ինչո՞ւ է Ադրբեջանը սադրանքների միջոցով փորձում իր նպատակները իրագործել, չէ՞ որ Հայաստանի իշխանությունների հետ բանավոր ըմբռնումներ կային։

- Բանակցություններով չի ստացվում, դրա համար էլ սադրանքի է դիմում։

- Այսինքն՝ հայկական կողմը հրաժարվո՞ւմ է կատարել Ադրբեջանի պահանջները։

- Այո՛։

- Վերջերս խոսվում էր Արցախից Հայաստանի զինված ուժերի դուրսբերման մասին։ Արցախում կա՞ն Հայաստանի զորքեր։

- Արցախում կան Արցախի զինված ուժերը, Հայաստանի զորք չկա այնտեղ վաղուց։

- Ձեր դիտարկմամբ այս լարվածությունը երկա՞ր է շարունակվելու։

- Չեմ կարող գուշակել, Ադրբեջանը իր նպատակները մինչև չիրագործի, շարունակվելու է։

- Որո՞նք են Ադրբեջանի նպատակները։

- Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կարդացեք, այնտեղ գրված է։

- Խոսքը միջանցքի՞ մասին է։

- Բացի միջանցքից՝ մի կետ էլ կա, 4-րդ կետը։

Նշենք, որ նոյեմբերի 9-ի հայտարարության 4-րդ կետը հետևյալի մասին է․ «Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ: Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվելու է 5 տարի ժամկետով, որը ինքնաբերաբար երկարաձգվելու է հերթական 5-ամյա ժամկետով, եթե միայն կողմերից որևէ մեկը տվյալ ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին»։

Ամենից շատ դիտված

08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
17:30 Թակարդ՝ վարձակալների համար. անշարժ գույքի շուկայի զեղծարարների նոր ու հին սխեմաները
21:05 70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են կալանքի
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել
12:21 Լոռու մարզում 2,5-ամյա երեխան 2-րդ, 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով հոսպիտալացվել է
23:18 Կան ընդդիմադիր ուժեր, ովքեր իրենց սև գործը արեցին ընտրական փուլում, դրանց մենք համարում ենք Փաշինյանի պրոքսի ուժեր
22:44 Պապոյանն այցելել է Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայան
22:17 Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին