Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 21:01 01-08-2022

Պաշտպանության նախարարությունը՝ Վարդենիսում իրավիճակի մասին

Տարբեր օգտատերեր գրում են, որ Արցախում ստեղծված լարված իրավիճակին զուգահեռ նաև Վարդենիսի ուղղությամբ է իրավիճակը լարված։ Տեղեկությունը փորձեցինք Վարդենիսի համայնքապետարանից ճշտել, մեր զանգերին պատասխան չեղավ, նախկին համայնքապետերից շատերը ևս զանգերին չեն պատասխանում։ Տեղեկությունը Oragir.news-ը փորձեց ճտել Պաշտպանության նախարարությունից, ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը մեզ հետ զրույցում ասաց․

«Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, ես «Հրապարակի» նյութն եմ տեսել Գեղամասարի ուղղության մասին և այլն, բայց չի համապատասխանում իրականությանը»,- պատասխանեց Թորոսյանը։ Այսինքն՝ իրավիճակը հանդա՞րտ է, կրակոցներ չկա՞ն՝ հարցրինք ՊՆ խոսնակին․

«Չի համապատասխանում իրականությանը, եթե լինեն կրակոցներ, Պաշտպանության նախարարությունը հանդես կգա հայտարարությամբ, բայց այս պահին այդ հրապարակումը ես քիչ առաջ տեսա, չի համապատասխանում իրականությանը»,- պատասխանեց Թորոսյանը։

Ամենից շատ դիտված

21:30 Ինչու է ԱԺ նախագահը վախենում Էդգար Ղազարյանի լռությունից
19:35 Էդգար Ղազարյանը մեղավոր է ճանաչվել
13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
22:36 Նուբարաշենի միջադեպը տեղի է ունեցել 52 հա մակերես զբաղեցնող քաղաքային աղբավայրի չօգտագործվող հատվածում. քաղաքապետարան
20:00 Կոնջորյանի կնոջ «լոգիկան». 10 միլիոն դրամ «Հայփոստի» վարկանիշի համա՞ր
18:45 «Չտես, գյnրմամիշ» բառերը ՔՊ-ին չէին վերաբերում, այլ ինձնից ՀԷՑ-ը խլnղներին․ Սամվել Կարապետյան
11:18 Մոսկվան սպառնում է զբոսաշրջիկներին թույլ չտալ այցելել Հայաստան. Մատվիենկոյի սպառնալիքը
21:59 - 4 կիլոգրամ. ինչպես է ընթանում Women’s Club-ից հայտնի Մարիա Մաթևոսյանի հետվիրահատական շրջանը
23:47 Գագիկ Ծառուկյանի դեմ հաշվեհարդարը՝ հարված հանրային համերաշխությանը. Սուրենյանց
21:47 Քաղաքական հակասությունների պատճառով Արդենիսում 20 ընտանիք ճանապարհային խնդրի առաջ է կանգնել