Ուղիղ եթեր
Սաֆարով եղբայրները կացնահարելով սպանել են իրենց հորեղբորը
copy image url

Սաֆարով եղբայրները կացնահարելով սպանել են իրենց հորեղբորը

Արտաքին 2 տարի առաջ - 15:47 01-08-2022
Ադրբեջանում Սաֆարով եղբայրները կացնահարելով սպանել են իրենց հորեղբորը։
Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ 62-ամյա տղամարդը մահացել է երիտասարդների՝ 1999 թվականին ծնված Արիզ Սաֆարովի եւ 2004 թվականին ծնված նրա եղբոր՝ Ֆագան Սաֆարովի կողմից կացնահարվելուց հետո։ Դեպքը տեղի է ունեցել անձնական հարաբերությունների շուրջ ծագած վիճաբանության ժամանակ։
Երիտասարդները դիտավորությամբ սպանել են իրենց հորեղբորը։ Սաֆարով եղբայրները բերման են ենթարկվել։

Հիշեցնենք՝ 2004-ի փետրվարին Ռամիլ Սաֆարովը դաժանորեն սպանել էր 26-ամյա Գուրգեն Մարգարյանին` կացնահարելով քնած հայ սպային: Սպանությունը կատարվել էր Բուդապեշտում. Մարգարյանը եւ Սաֆարովը ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անգլերենի դասընթացներ էին մասնակցում Հունգարիայի ազգային պաշտպանության համալսարանում: