Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 19:44 30-07-2022

ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ելենովկայում զոհված 48 գերիների ցուցակը

ՌԴ պաշտպանության նախարարությունը շաբաթ օրը հրապարակել է ուկրաինացի ռազմագերիների անձնական տվյալները, ներառյալ ազգանունները, անունները, հայրանունները և ծննդյան տարեթվերը, որոնք, ինչպես պնդվում է, նախօրեին զոհվել են Դոնեցկի մարզի Ելենովկայի գաղութում: Ռուսական կողմը պնդում է, որ ուկրաինացի զինվորականները գաղութի տարածքը գնդակոծել են HIMARS ԲԱՀՀ-ից, Ուկրաինան հերքում է դա և գերիների մահվան մեջ մեղադրում է Ռուսաստանին։

Ցուցակում 48 անուն կա։ Նշվում է, որ ընդհանուր առմամբ եղել է 50 զոհ, երկուսի ինքնությունը պարզված չէ։ Ցուցակում նշված անունների իսկությունը դեռ չի հաստատվել։ Հրապարակվել է նաև Ելենովկայում վիրավորվածների ցուցակը, որում 73 անուն կա։

Ռուսաստանի ՊՆ-ի հայտարարության մեջ ասվում է, որ Ռուսաստանի կողմից աջակցվող անջատողականների վերահսկողության տակ գտնվող Ելենովկային հասցված հարվածի հետևանքով այնտեղ գտնվող 193 ուկրաինացի գերիներից շատերը զոհվել կամ վիրավորել են։

Ամենից շատ դիտված

16:00 Ճիշտ եմ արել՝ պանիկա չտարածելու համար ասել եմ՝ «փուչիկը էդքան մի փչեք»․ Շաքիի գյուղապետ
23:22 Ադրբեջանը պատերազմի առիթներ է փնտրում ու կգտնի, քանի որ դիմացը ֆեստիվառներ, վարչաֆեստեր ու սրտիկներով լեցուն հեծանիվներ են
14:24 «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
22:49 Հայկական վարդազարդերից մինչև եռագույն մանրաթել․ ՆԳ նախարարը ներկայացնում է նոր անձնագրի պաշտպանական տարրերը
23:52 Վերջին զրույցը եղել է Բակո Սահակյանի ու Ռուբեն Վարդանյանի հետ. Սամվել Կարապետյան
08:02 Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ»
23:30 ՔՊ-ականներն իրավապաշտպանից լավ են պաշտպանում հայի արյուն թափած ադրբեջանցի հանցագործին. Մելիքյան
08:49 Կա՛մ դու Մամիկոն Ասլանյան ես, կա՛մ՝ Առուշ Առուշանյան․ «Հրապարակ»
07:05 Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ «Ժողովուրդ»