Պոռնոգրաֆիական նյութերի օրինականացման ճանապարհին․ Ալեն Սիմոնյանի հրապարակած ցանկը ուղենիշայի՞ն էր
copy image url

Պոռնոգրաֆիական նյութերի օրինականացման ճանապարհին․ Ալեն Սիմոնյանի հրապարակած ցանկը ուղենիշայի՞ն էր

Ներքին 2 տարի առաջ - 19:21 30-07-2022

Քրիստինե Հովհաննիսյան

Լրագրող

Համացանցում լայնորեն քննարկվում է նախօրեին հրապարակված տեղեկությունը, ըստ որի՝ Հայաստան եկած օտարերկրացիները Էրեբունի ամրոց-թանգարանում պոռնոգրաֆիկ տեսանյութ են նկարահանել և այն տեղադրել ամենահայտնի պոռնո կայքում` Porn hub-ում:

Տեղեկությանը, սակայն, որևէ կերպ դեռ չեն արձագանքել պետական կառույցների ներկայացուցիները, ինչպես օրինակ՝ ԿԳՄՍ նախարարությունը, Ոստիկանությունը, ԱԱԾ-ն կամ օրինակ՝ իշխող խմբակցության պատգամավորները։

Oragir.news-ը փորձեց կատարվածի առնչությամբ մեկնաբանություն ստանալ ՀՀ ոստիկանությունից և ԿԳՄՍ նախարարությունից։

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին, փոխնախարար Արա Խզմալյանին ու նախարարության մամուլի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանին կատարած մեր զարգերը մնացին անպատասխան, իսկ Ոստիկանությունից ասացին, որ նյութերն ուսումնասիրության փուլում են։

Հատկանշական է, որ միջադեպին մինչ այս պահը չեն արձագանքել նաև իշխող խմբակցության պատգամավորները։ Միգուցե նման վարքագծի պատճառն այն է, որ կատարվածում թե՛ այդ գերատեսչությունները, թե՛ պատգամավորները որևէ արտառոց բան չեն տեսնում։

Ի վերջո, դեռ 2017 թ․-ին այն ժամանակ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, այժմ՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրապարակել էր Հայաստանում անհրաժեշտ փոփոխությունների բավականին հետաքրքրաշարժ ցանկ՝ Հայաստանում իրականացվելիք փոփոխությունների ցանկը, որոնց իրագործումը, իր գնահատմամբ, ժամանակի խնդիր է։

Ի թիվս այնպիսի փոփոխությունների, ինչպիսին, օրինակ, մարիխուաննայի, մարմնավաճառության, ԼԳԲՏ անձանց ամուսնության օրինականացման հարցն էր, ցակում նշվում էր, որ ժամանակի հարց է նաև պոռոնկագրական նյութերի պատրաստման և տարածման օրինականացումը։

Ստացվում էր, որ ցանկը, որ դեռ այն ժամանակ լայնորեն քննադատության արժանացավ ու դրա դրույթներից որևէ մեկի իրագործումը անհավանական էր թվում թե՛ բարոյական, թե՛ իրավական, թե՛ էթիկական, թե՛ ազգային մենթալիտետի առումով, ուղենիշային էր ու հետևողականորեն իրականացման ճանապարհին է։

Ամենից շատ դիտված

15:00 Մարտի 1-ի գիշերը Փաշինյանը մեր տան դուռը թակեց․ առավոտ շուտ վազել եմ հագուստ գնելու, որ հագնելու բան ունենա
16:00 Աշխարհում կա միայն 4 երկիր, որտեղ բաշխիչ ցանցերը մասնավոր են, և նրանցից միայն ՀՀ–ում է, որ կա մոնոպոլիա
14:00 Միջանցքը կվերցնեն էլ, կշահագործեն էլ․ Էրդողանը Փաշինյանին «փշի-փշի» է անում
15:42 Վարորդը ծեծել և ավտոբուսից դուրս է շպրտել դպրոցական աղջկան՝ գումարը չվճարելու պատճառով
11:35 Դուք Նիկոլի փաստաբանն եք, ձեզ հետ տեղի է ունեցել ամենավատ բանը․ Աննա Մկրտչյան
13:02 Գերագույն սրբապիղծը փաստացի հրահանգեց ապօրինաբար խուզարկել Վեհարանը
08:45 Լույս չի լինի Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում
14:30 Փաշինյանի կնիկն օրը 6000 դոլար ա ծախսում, բայց թոշակառուն հացի փող չունի. բագրատաշենցի
09:17 Այդ տարածքները փակ չեն շնության համար. Փաշինյանի նոր գրառումը
11:19 Երևանում 42-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա տղային