Վերին Լարսի արցակետը երեկվանից կրկին փակ է։ Մեքենաների խցանումները հասնում են մի քանի կիլոմետրի։
Այս անգամ խցանման պատճառը երեկ Վրաստանում, Գուդաուրիի շրջանում տեղի ունեցած ուղղաթիռի
կործանումն է։Տեսանյութում երևում է, որ մի քանի կիլոմետրանոց խցանման մեջ են հայտնվել ինչպես մարդատար մեքենաներ, ավտոբուսներ, այնպես էլ բեռնատարներ։
Հիշեցնենք, որ կործանված ուղղաթիռում 8 մարդ է եղել՝ անձնակազմի չորս անդամ, երկու փրկարար և երկու բժիշկ։
Հաղորդվում է, որ ՆԳՆ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ուղղաթիռը պետք է ձորից դուրս բերեր վթարի ենթարկված երկու հոգու․ պարապլանը, որը բախվել էր ժայռին։ Դատելով կադրերից՝ օգնության շտապող ուղղաթիռը կորցրել է կառավարումը։