Ներքին 3 տարի առաջ - 14:45 30-07-2022

Դաշնակցականներիս սրանով չեն կարող կոտրել․ Գոռն էլ, Տարոնն էլ ընկճվող չեն․ Գեղամ Մանուկյան

«Գյումրիի պապիկների» գործով կալանավորված հինգ մեղադրյալներից երեքը՝ դաշնակցականներ Արսեն Մարտոյանը, Գևորգ Մուրադյանը, Գոռ Մաթևոսյանն ազատ են արձակվել կալանքից:
«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դիմաց Արսեն Մարտոյանին և Գևորգ Մուրադյանին դիմավորել են ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ու դաշնակցակական այլ ընկերներ:
«Գոռ Մաթևոսյանին մերոնց մեկ այլ խումբ դիմավորել էր Նուբարաշենի բանտի մոտ։ Գևորգ Մուրադյանի հետ լուսանկարվելը խորհրդանշական էր։ Մեկում երկուսով ենք՝ Գյումրիի Կումայրի ոստիկանատան դիմաց, երբ մայիսի 14-ին նա ինքնակամ ներկայացավ իրավապահներին։ Որպեսզի թույլ չտայինք այս իշխանությունների սիրած սցենարով հերթական մասկի շոու ներկայացումը, հատուկ պատրաստությամբ ինքս էի Գևորգին ուղեկցել Երևանից Գյումրի՝ ոստիկանություն։ Հիմա էլ ինքս բանտից ուղեկցեցի արդեն ազատություն։
Մինչ տղերքի ազատ արձակման փաստաթղթավորումն էր կատարվում, իրենց խցերում հանդիպեցի Տարոնին ու Գոռին Սարգսյան։ Երկուսին դատարանը մերժեց ազատ արձակման միջնորդությունը։
Հետաքրքրական պատկեր էր՝ Գևորգն ու Գոռը ազատվում էին, բայց տխուր էին, որ իրենց հետ դուրս չեն գալու Տարոնն ու Գոռը։ Գոռն ու Տարոնը, որ մնալու էին բանտում, ուրախ էին, որ իրենց զինակից (իրական զինակից) ընկերներից երեքն ազատության մեջ էին հայտնվելու։
Միակ խնդրանքը նոր գրքեր ստանալն էր։ Մասնագիտական, քաղաքագիտական, գեղարվեստական։ Լավ առիթ է ինքնակրթության ու նաև Տարոնի դեպքում դեռ համալսարանական կրթության համար (այլ հարց, որ ԵՊՀ ռեկտորատը մերժել է Տարոնին հնարավորություն տալ միջանկյալ քննություններ հանձնել։ Բայց սա առանձին թեմա է, հետո կանդրադառնամ)։
Զրուցելու շատ բան չկար։ Մեկ է՝ գիտեինք, թե ինչու չեն հայտնվելու առայժմ ազատության մեջ։ Գիտեին դատարանի աշխատակիցներից, մինչև ուղեկցող ոստիկաններ ու բանտապահներ։ Պատճառն էլ գիտեին, ու նաև հասկանում էին, որ սրանով մեզ չեն կարող ընկճել, նահանջի տանել։ Միայն մնում է չկայացած, հայրենադավ դիկտատորիկը հասկանա, որ անազատության մեջ պահելով՝ Գոռն էլ, Տարոնն էլ ընկճվող չեն։ Ինձ էլ, ընտանիքիս էլ ավելի են վճռական դարձնում։ Քանի որ երեքս էլ Դաշնակցական ենք, մեր երդման տերը ու գնում ենք առաջ։
Գոռի ասած՝ հարսանիք լեռներումն էլ լինելու է։ Բոլոր առումներով», - Facebook-ի իր էջում գրել է Գեղամ Մանուկյանը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից