Շվեյցարական բանկերից մեկն արգելափակել է Ժնևում ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Գենադի Գատիլովի անձնական հաշիվը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով մշտական ներկայացուցչությանը։
Թե որ բանկի մասին է խոսքը, չի նշվում։ Այնուամենայնիվ, մշտական ներկայացուցչությունը նշել է, որ հաշիվը, ի թիվս այլ բաների, օգտագործվել է բժշկական ծախսերը հոգալու համար և արգելափակվել է «դիվանագիտական առաքելության ղեկավարի պաշտոնական կարգավիճակի պատճառով»։