Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 00:17 30-07-2022

Լիբանանում Պակիստանի դեսպանը Արամ Ա-ին հրավիրել է իր երկիր

Հուլիսի 28-ի առավոյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելել է Պակիստանի դեսպան Սըլման Աթհարին, դեսպանատան քաղաքական պատասխանատուների ուղեկցությամբ:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ Նորին Ս. Օծությունը անհրաժեշտ տեղեկություններ է փոխանցել նորանշանակ դեսպանին նախ Լիբանանի ներքին կացության առնչված խնդիրների ու մտահոգությունների, ապա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության համազգային առաքելության, ինչպես նաեւ Հայաստանի եւ Արցախի մեր ժողովրդի իրավունքների մասին:

Ընդառաջելով դեսպանի ցանկությանը, Վեհափառ Հայրապետը անդրադարձել է միջկրոնական, հատկապես քրիստոնյա-իսլամ երկխոսության ու գործակցության նյութին՝ երկար տարիների իր ունեցած փորձառության լույսի տակ, մատնանշելով կարեւոր դեպքեր ու հատկանշական երեւույթներ:

Դեսպանն իր հերթին, շեշտել է քրիստոնյա-իսլամ երկխոսության նոր թափ տալու կարեւորությունը՝ փոխադարձ հարգանքի ու վստահության սկզբունքներից մեկնելով: Նա հիշել է, որ այս ուղղությամբ իր պետությունը հատուկ աշխատանք է տանում եւ փափաք է հայտնել, որ հարմար առիթով Նորին Ս. Օծությունը այցելի Պակիստան՝ հանդիպումներ ունենալու ու դասախոսություններ տալու համար:

Ամենից շատ դիտված

21:30 Ինչու է ԱԺ նախագահը վախենում Էդգար Ղազարյանի լռությունից
19:35 Էդգար Ղազարյանը մեղավոր է ճանաչվել
17:57 Չախոյանը մանդատը պիտի դնի, կամ բարեկրթության կոչը բլեֆ էր
22:36 Նուբարաշենի միջադեպը տեղի է ունեցել 52 հա մակերես զբաղեցնող քաղաքային աղբավայրի չօգտագործվող հատվածում. քաղաքապետարան
20:00 Կոնջորյանի կնոջ «լոգիկան». 10 միլիոն դրամ «Հայփոստի» վարկանիշի համա՞ր
18:45 «Չտես, գյnրմամիշ» բառերը ՔՊ-ին չէին վերաբերում, այլ ինձնից ՀԷՑ-ը խլnղներին․ Սամվել Կարապետյան
13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
21:59 - 4 կիլոգրամ. ինչպես է ընթանում Women’s Club-ից հայտնի Մարիա Մաթևոսյանի հետվիրահատական շրջանը
18:14 Նուբարաշենի աղբավայրում տրակտորով աղբը հրելիս լցվել է 29-ամյա աշխատակցի վրա. նրան փրկել չի հաջողվել
23:47 Գագիկ Ծառուկյանի դեմ հաշվեհարդարը՝ հարված հանրային համերաշխությանը. Սուրենյանց