Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 22:43 28-07-2022

Երևանում քաղաքացին նետվել է շենքի 7-րդ հարկից․ ԱԻՆ

Հուլիսի 28-ին, ժամը 19։24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացի Ա․ Օ․-ն ինքնասպան է եղել՝ նետվելով Երևանի Հերացու փողոցի շենքերից մեկի 7-րդ հարկից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:

Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը Ա․ Օ․-ի (ծնված 1942 թ․) հարազատներին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

Ամենից շատ դիտված