Միայն հուլիսին բարձրաստիճան պաշտոնյայի ընկերությունից պետությունը խոշոր չափի 6 պետական գնում է արել
copy image url

Միայն հուլիսին բարձրաստիճան պաշտոնյայի ընկերությունից պետությունը խոշոր չափի 6 պետական գնում է արել

Ներքին 2 տարի առաջ - 15:50 28-07-2022
Միայն հուլիս ամսվա ընթացքում վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանին պատկանող « Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ից պետությունը ընդհանուր 90 մլն 806 հազար դրամի գնում է կատարել։

Հիշեցնենք, որ այս ընկերության բաժնեմասերի 88,1 տոկոսը պատկանում է Բադալյանին, որը նա, ըստ հայտարարագրի, 10 տարի ժամկետով հավատարմագրային կառավարման է հանձնել կնոջը՝ Մարգարիտա Ագանիսյանին։ «Ճաննախագիծ ինստիտուտ»-ը ճանապարհներ նախագծող, կառուցող, տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերություն է։

Ըստ ֆինանսների նախարարության Armeps կայքի տվյալների՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հուլիս ամսվա ընթացքում այս ընկերությունից գնել է նախագծերի պատրաստման և ծախսերի գնահատման ծառայություններ՝31 մլն 500 հազար դրամով, իսկ մնացած գումարին՝ հեղինակային հսկողության ծառայություններ՝ 5 տարբեր պայմանագրերով։ Նշենք, որ մամուլը բազմիցս է գրել Բագրատ Բադալյանի ընկերությունից խոշոր պետական գնումների մասին, սակայն դրանք շարունակվում են մինչ օրս և անընդհատ ավելանում։

Ձեզ գուցե հետաքրքրի