Ներքին 3 տարի առաջ - 10:12 28-07-2022

ՄԻՊ-ը շարունակում է հետևել ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների իրավունքների վիճակին

Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է հետևել 2022 թվականի ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների իրավունքների վիճակին:

«Ամառային զորակոչի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացվող բողոքների և ահազանգերի հաշվառմամբ Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատակիցներն այցեր են իրականացրել ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության մի շարք ստորաբաժնումներ (զինկոմիսատրիատներ)։

Այցերի ընթացքում հատուկ ուշադրության կենտրոնում են եղել պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների, ինչպես նաև վարժական հավաքներին ներգրավվող անձանց իրավունքների հետ կապված մի շարք հարցեր։

Առանձին անդրադարձ է կատարվել բժշկական հետազոտությունների և փորձաքննությունների, դրանց շրջանակում կայացված որոշումների բողոքարկման, բժշկական փաստաթղթերը զորակոչիկներին տրամադրելու ընթացքում պրակտիկայում առաջացող խնդիրներին։

Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության ստորաբաժնումների ղեկավարների հետ քննարկվել են զինծառայության ներգրավման և գրավչության բարձրացման, զորակոչիկների կրթական ցենզի, առողջական վիճակի հետ կապված և Պաշտպանին հասցեագրվող բողոքներով վերհանված մի շարք հարցեր։

Համակարգային բնույթի բազմաթիվ հարցեր են բարձրացրել նաև ստորաբաժնումների ղեկավարները և ներկայացուցիչները։
Պաշտպանի աշխատակազմում իրականացվում է այցերի արդյունքների ամփոփում և ըստ այդմ գրություններ կհասցեագրվեն իրավասու գերատեսչություններ»։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը