Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 4 տարի առաջ - 20:55 27-07-2022

Սոցապն ինձ հաշվառման չի վերցնում. Արցախից տեղահանված ընտանիքն անօթևան է մնացել

Ընդդիմությունը տևական դադարից հետո երկու օրից շարունակելու է իր հանրահավաքները։

Oragir.news-ը քաղաքացիներից հարցրեց, թե ինչ ակնկալիքներ ունեն ընդդիմությունից, որին ի պատասխան՝ մի քաղաքացի ասաց. «Իշխանություն չկա, պետություն չկա։ Ես ինքս փախստական եմ, ու ինձ չեն ընդունում միայն այն հանգամանքը, որ ես խաղաղապահում եղել եմ վերաբնակիչ, Շուշի քաղաքում թողել եմ սեփականություն, տուն, ամեն ինչ, հիմա ոչ մի ուշադրություն չեն դարձնում։ Սկզբից ուղարկեցին Դիլիջան, Դիլիջանի պանսիոնատում ապրեցինք մի չորս ամիս, լավ էր այնտեղ, և՛ փող տվեցին, և՛ հագուստ տվեցին ընտանիքիս, հետո վաճառքի հանեցին, ասացին, որ ՀՀ բարձրաստիճան ղեկավարներից մեկն է գնել այդ համալիրը։ Ազատեցինք, հետո ուղարկեցին Երևան, մի քանի ամիս թափառեցինք, որից հետո Վարդաշենի կացարանում տեղավորեցին, այնտեղից մի քանի շաբաթ հետո՝ մի ամիսը չլրացած, հանեցին, թե սա աճուրդի պետք է հանենք։ Դատախազին դիմել եմ, որ ինձ բռնությամբ, թևերս ոլորելով հանել-տարել գցել են այնտեղ, իմ ունեցվածքը, որտեղ որ մնացել է, ոստիկաններ էին այդ շենքում, հափշտակեցին, գողացան, ավազակային հարձակմամբ տարան։ Հիմա այդպես թափառում եմ ու քնելու տեղ չունեմ, ոչ ոք չունեմ՝ ազգական, բարեկամ, ընտանիքս մի կերպ տեղավորվել է բարեկամների տանը։ Սոցապնախարարարությունն ինձ հաշվառման չի վերցնում, որ ինձ բնակարան տան»։

Ամենից շատ դիտված