Մամուլ 3 տարի առաջ - 08:28 13-01-2023

Վարդանյանի մատնանշած ընտանիքն Արցախից դուրս է եկել երեխայի բուժման համար․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Հունվարի 8-ին Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն ուղիղ եթերում մի հայտարարություն արեց, որը մեծ աղմուկ բարձրացրեց: «Մենք գիտենք, որ ունեւոր մի ընտանիք գնացել է հանգստանալու՝ օգտագործելով իրենց կապերը, եւ դա շատ մեծ արձագանք է ստացել: Հարցերից մեկն այն է, որ ոչ թե դա սխալ է, որ իրենք արել են, այլ որ դա չպետք է ընդունվի, որ դա է հաջողված ընտանիքի, հաջողակ մարդու մոդելը. տեսեք՝ ինքը կարողացավ», – նշել էր նա:

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Ռուբեն Վարդանյանի կողմից նշված ունեւոր ընտանիքը ոչ թե մեկնել է հանգստանալու, այլ հիվանդ երեխային են բերել բուժման: Ընդ որում, Ռուբեն Վարդանյանն այդ մասին իմանալով արել է հայտարարություններ, որոնք նաեւ պառակտիչ բնույթի են եղել:

Ինչո՞ւ. երեկ Ռուբեն Վարդանյանից հետաքրքրվեց Ժողովուրդ օրաթերթի լրագրողը, որին ի պատասխան նա խուսափեց ուղիղ պատասխան տալ: «Ես երբ տեղափոխվել եմ Արցախ, զգացել եմ՝ մարդկանց մոտ կա անարդարության զգացում, մարդիկ զգում են, որ տարբեր պայմաններում են ապրում՝ լինելով նույն վտանգի առջեւ: Դա է մեր իրականությունը: Ամոթը պետք է գա մեր մեջ մտնի, ոչ թե օրենքով պատժել: Ես ասել եւ ասելու եմ այդպիսի դեպքերի մասին, չեմ ափսոսում խոսքերիս համար»,-հայտարարեց Արցախի պետնախարարը»։

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
12:30 Մարդուն «թոշակառու» պիտակ կպցնելով՝ նպաստում ենք նրա ապաակտիվացմանը. Փաշինյան
10:30 Նիկոլ Փաշինյանը չի շտապում նվերները հանձնել պետությանը
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
08:20 Ստուգել են անգամ Սամվել Կարապետյանի տան «լուկն ու պադվալը»․ «Ժողովուրդ»
08:48 Իշխանությունն անհանգիստ է ԹՐԻՓՓ-ի համար․ «Հրապարակ»