Ներքին 3 տարի առաջ - 17:50 10-01-2023

Այսօր Արցախից տեղափոխված փոքրիկներից մեկը բուժման է մեկնելու Գերմանիա

Միջանցքի՝ փակ լինելու հետևանքով՝ երեք հիվանդ՝ «Վիճակ հիպոֆիզի մակրո-ադենոմայի հեռացումից հետո, ակրո-մեգալիա, դիֆուզ խպիպ», «Վիճակ լյարդի փոխպատվաստումից և քիմիոթերապիայից հետո» և «Վահանաձև գեղձի պապիլյար կարցինոմա» ախտորոշումներով, օրեր շարունակ գտնվում էին Հանրապետական բժշկական կենտրոնի բժիշկների հսկողության տակ՝ չունենալով հայաստանյան բուժհիմնարկներ տեղափոխվելու հնարավորություն:

Արցախի ԱՆ-ից հայտնում են, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ նրանք այսօր տեղափոխվել են Հայաստանի տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Ծնողներից մեկը պատմեց, որ երեխայի մոտ ուռուցք է հայտնաբերվել, Երեւանում բուժում է ստացել, հետո մեկնել Գերմանիա բուժման, հիմա նորից մեկնում են Գերմանիա. «Առանց Կարմիր խաչի չենք կարող դուրս գալ այստեղից»:
Նշենք, որ Արցախի բուժհաստատություններում դադարեցված են պլանային վիրահատությունները։ «Արևիկ» բուժմիավորումում 11 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:

Հանրապետական բժշկական կենտրոնում 9 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրանցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում: Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 16 հիվանդ։

Ամենից շատ դիտված

11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
12:30 Մարդուն «թոշակառու» պիտակ կպցնելով՝ նպաստում ենք նրա ապաակտիվացմանը. Փաշինյան
10:30 Նիկոլ Փաշինյանը չի շտապում նվերները հանձնել պետությանը
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
08:20 Ստուգել են անգամ Սամվել Կարապետյանի տան «լուկն ու պադվալը»․ «Ժողովուրդ»