Տեղ գյուղից մի խումբ բնակիչներ ներխուժել են «Դավթյան Ֆարմս» ընկերություն, «փակել տնտեսությունը», կանգնեցրել տնտեսության աշխատանքները
copy image url

Տեղ գյուղից մի խումբ բնակիչներ ներխուժել են «Դավթյան Ֆարմս» ընկերություն, «փակել տնտեսությունը», կանգնեցրել տնտեսության աշխատանքները

Ներքին 2 տարի առաջ - 15:49 27-07-2022
«Դավթյան Ֆարմս» ընկերության համասեփականատեր Դավիթ Դավթյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Տեղեկացնում եմ մեր ընտանիքի, մասնավորապես մեր ընկերության` «Դավթյան Ֆարմսի»- ի նկատմամբ իրականացվող անօրինության մասին:
Հունիսի 21-ին ժամը 11:00-ի սահմաններում Տեղ գյուղից մի խումբ բնակիչներ ներխուժել են «Դավթյան Ֆարմս» ընկերություն, «փակել տնտեսությունը», կանգնեցրել տնտեսության աշխատանքները, տնտեսությանը պատկանող հողերը բաժանել իրար մեջ և տեխնիկայի կիրառմամբ սկսել գյուղատնտեսական աշխատանքներ:
Դեպքի առիթով անմիջապես դիմել ենք ՀՀ ոստիկանություն, Էկոնոմիկայի նախարարություն, ինչպես նաև մարզպետարան:
Մինչ այսօր չունենք հստակ պատասխաններ, ընկերությունը գտնվում է «գրավված» վիճակում, ընկերության բոլոր աշխատանքները կասեցված են:
Հաստատում և հայտարարում եմ ևս մեկ անգամ.
Մենք պատրաստ ենք փակել տնտեսությունը, ամբողջ 39.9 հա հողը ետ վերադարձնել համայնքին բացառապես օրենքով սահմանված կարգով:
Պահանջում ենք կառավարությունից ստեղծել աշխատանքային խումբ` խնդիրը ուսումնասիրելու և համապատասխան լուծում տալու համար:
Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, շուտով հանդես կգամ մամուլի ասուլիսով` ավելի մանրամասն ներկայացնելու իրավիճակը:
Այդ մասին նախապես կհայտարարեմ»: