Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 19:47 26-07-2022

«Հոգեկան առողջություն բոլորի համար» ծրագիրն իրականացվելու է Արարատի մարզում

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Եվրոպական հանձնաժողովի և ՀՀ առողջապահության նախարարություն հետ համագործակցությամբ մեկնարկել է Հայաստանում հոգեկան առողջության ոլորտում առկա բացերին ուղղված գործողությունների ծրագիր, որն անցկացվելու է նաև Արարատի մարզում։

«Հոգեկան առողջություն բոլորի համար» խորագրով ծրագիրը նպատակ ունի նպաստելու հակամարտությունից տուժած բնակչության համար հոգեկան առողջությանն և հոգեսոցիալական աջակցությանն ուղղված ծառայությունների հասանելիությանը՝ վերապատրաստելով առողջության առաջնային պահպանման օղակի բուժաշխատողներին։

Ծրագրի հիմնական դրույթները ներկայացնելու համար Արարատի մարզպետարանում մարզի բժշկական կենտրոնների աշխատակիցների մասնակցությամբ անցկացվել է քննարկում։

Քննարկումն անցկացրել են ՀՀ-ում Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Մարիետա Խուրշուդյանը, մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սուսաննա Կտրակյանը։

Վերջիններս ընդգծել են հոգեկան առողջության կարևորությունը և ոլորտում առկա բացերին ուղղված ծրագրերի իրականացումը։