Ներքին 4 տարի առաջ - 20:27 24-07-2022

Ավտովթար Գեղարքունիքի մարզում. վիրավորներից երկուսը երեխաներ են. shamshyan.com

Գեղարքունիքի մարզում ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով կա երեք տուժած, տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Ըստ կայքի՝ այսօր` ժամը 16։10-ի սահմաններում Opel Zafira մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 12 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին՝ կոտրելով երթևեկութունը կարգավորող ցուցանակները։

Վթարի հետևանքով մեկ կին ու երկու երեխա մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» ԲԿ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։

Կայքի տեղեկություններով՝ վիրավորները վարորդի ազգականներն են։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ