Գեղարքունիքի մարզում բախվել են Mercedes-ն ու Kia-ն․ shamshyan.com
copy image url

Գեղարքունիքի մարզում բախվել են Mercedes-ն ու Kia-ն․ shamshyan.com

Ներքին 2 տարի առաջ - 21:27 23-07-2022
Այսօր՝ հուլիսի 23-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։45-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի Սևանի կղզու խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 30-ամյա Նարեկ Հ.-ի վարած Kia Sportage մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 30-ամյա Ռուդիկ Ա.-ի վարած Mercedes E 350 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել կղզու հարևանությամբ։ Իսկ Kia-ն հայտնվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշի վրա։

Վթարի փաստով՝ նույն վաշտի ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։