Արտաքին 4 տարի առաջ - 19:18 23-07-2022

Թուրքիայի ՊՆ ղեկավարն ասել է, որ ՌԴ-ն չի գնդակոծել Օդեսան

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը շաբաթ օրը հայտարարել է, որ ռուսական բանակը չի մասնակցել Օդեսայի նավահանգստի գնդակոծմանը, որը տեղի է ունեցել այդ օրը։

Թուրքիայի ռազմական գերատեսչությունը մեջբերում է անում Աքարի հայտարարությունից, որում ասվում է, որ թուրք զինվորականները կապ են հաստատել Ռուսաստանի հետ և «նրանց ասվել է, որ ՌԴ-ն կապ չունի հարձակման հետ»։

Աքարը հավելել է, որ ռուսաստանցի գործընկերները «մանրակրկիտ հետաքննում են միջադեպը»։

Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել էր Օդեսայի նավահանգստին հրթիռային հարված հասցնելու դեպքը։ Ըստ ՄԱԿ-ի, այս հարձակումը վտանգի տակ է դնում ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի արտահանման վերաբերյալ նախօրեին Թուրքիայում ձեռք բերված պայմանավորվածությունները։

ՌԴ ՊՆ-ն շաբաթ օրվա իր զեկույցում ոչինչ չի հաղորդել Օդեսայի նավահանգստի վրա հարձակման մասին, սակայն Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինքն անմիջապես միջադեպի պատասխանատվությունը դրել է ռուսասանցի զինվորականների վրա։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում