Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 11:52 23-07-2022

«Ցանցառ»․ փաստաբանը՝ դատավոր Արուսյակ Ալեքսանյանին

Հանրությանը արդեն իսկ քաջ հայտնի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը, որը կալանավորել էր պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին, երկարաձգել Ավետքի Չալաբյանի և այլոց կալանքը, երեկ 6 մլն գրավի դիմաց ազատ է արձակել բլոգեր Միկա Բադալյանին։ Այս առիթով փաստաբան Էրիկ Ալեքսանյանը գրառում էր կատարել՝ ասելով, թե Արուսյակ Ալեքսանյանը իր բարձունքում է գտնվել․ «Միքայել Բադալյանը գրավով ազատ կարձակվի։ Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը բավարարեց միջնորդությունը։ Դատավորը գտնվեց իր բարձունքում »,- գրել էր փաստաբանը։

Դժվար է ասել, թե ինչն է ստիպել մարդկանց կալանավորելու հետ մեծ սեր ունեցող դատավոր Արուսյակ Ալեքսանյանին Միկա Բադալյանին ազատ արձակելու որոշում կայացնել, սակայն պարզվում է, որ Արուսյակ Ալեքսանյանն ու փաստաբան Էրիկ Ալեքսանյանը լավ մտերմիկ, ընկերական հարաբերություններ ունեն։ Էրիկ Ալեքսանյանի լուսանկարի տակ դատավոր Արուսյակ Ալեքսանյանը մեկնաբանություն է գրել․ «Ինչո՞ւ ապշած ես, լճակ», փաստաբանն էլ դատավորին պատասխանել է՝ «Ցանցառ»։

Մեկ այլ գրառման տակ էլ, որը գրառման հեղինակը վերանգրել է «Արարքի որակումը նոր քր․ օր-ին «համապատասխանացնելու» պրակտիկայի անթույլատրելիության մասին», և որի տակ փաստաբանական և իրավաբանական հանրույթը բուռն բանավեճի է բռնվել, թեր և դեմ կողմեր ներկայացրել, դատավոր Արուսյակ Ալեքսանյանը ընդամենը հետևյալ մեկնաբանությունն է գրել․«Վերջը ի՞նչ պարզվեց: Միանգամից դա կարդամ», ինչին էլ գրառման հեղինակը պատասխանել է․ «Գիրք կարդա, ամեն բան պարզ կլինի: Գիտելիքը օդից չի ընկնում»։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան
17:42 Երևանում հրկիզել են հայտնի ԱՁ-ի տնօրենի Mercedes-ը՝ պատճառվել է խոշոր չափի վնաս