Մամուլ 4 տարի առաջ - 08:24 23-07-2022

Սուպեր Սաքոյի համերգին մոտ 50 հազար երիտասարդ էր եկել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Սարգիս Բալասանյանի, նույն իր՝ Սուպեր Սաքոյի համերգն Ազատության հրապարակում հակասական արձագանքներ ունեցավ: Որոշ գնահատականներով, մոտ 50 հազար երիտասարդ էր եկել` երգչին ունկնդրելու: Զուգերգով հանդես եկան նաեւ Օկսի Ավդալյանը, Սարո Թովմասյանը եւ այլք։ Համերգի համար Հայաստան էր ժամանել OFI-ն, ում մեծ շուքով դիմավորել են օդանավակայանում՝ ազգային երգով, աղ ու հացով, պարերով ու ծաղիկներով։

Համերգից հետո Նորք-Մարաշի ակումբներից մեկում Սուպեր Սաքոն եւ նրա հյուրերը շարունակել են փարթին։ Նույն օրը, ի դեպ, համերգ էր նաեւ Արամի-Բուզանդի փողոցներին հարող Տաշիրի այգում: Այստեղ ելույթ էր ունենում «Ռեինկարնացիա» համույթը: Կրկին մեծ բազմություն էր հավաքվել: Երեւանը տժժում է` պարում, ուրախանում, վայելում ամառվա օրերը:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը