Միտք Ներքին 4 տարի առաջ - 16:00 22-07-2022

44-օրյա պատերազմի արյունարբու Պակիստանն էլ է օգտվելու «Զանգեզուրի միջանցքից»

Չավուշօղլուն տրտնջում, դժգոհում, մեղադրում է հայկական կողմին, որ հայ-թուրքական բանակցություններում առաջընթաց, շոշափելի արդյունք չի նկատվում, որ միայն խոսքեր են, իսկ գործնականում չկա արդյունք: Սա թուրքական մոտեցումն է, թուրքի կերպը: Դժգոհում է անգամ այն ժամանակ, երբ հաղթում է: Ոչ միայն քաղաքականության մեջ, նաև դրանից դուրս կյանքում, անգամ սպորտում է մշտադժգոհ. բողոքի սրբիչ է նետում մրցագորգ նույնիսկ այն պահին, երբ իր մարզիկը հաղթել է:

Ինչո՞ւ է դժգոհ, երբ հաղթել է. որպեսզի ավելին ստանա, իր դերն առավել ընդգծի: Փոխարենը հայկական կողմը գոհ է ձեռքբերումների ու հաջողությունների համար: Գոհ է, որովհետև թուրքին խոստանում է այն, ինչ ուզում է, որն էլ համարում է հաջողության գոծընթաց: Իսկ թուրքը դժգոհ է: Դժգոհ է լինելու անգամ վերջինը, ամբողջը ստանալուց հետո:

Թուրքիան պարբերաբար պնդում է, որ բանակցություններում իրենց բոլոր քայլերը հստակեցնում են Ադրբեջանի հետ, այսինքն՝ բանակցողն Ադրբեջանն է՝ Թուրքիայի դիրքերից: Այդ ազդու դիրքից է Ադրբեջանը պահանջում «Զանգեզուրի միջանցքը»: Իսկ Թուրքիան դժգոհ է, որ դեռ գործնականում չի ստացել: Բայց այնքան վստահ է ստանալու մեջ, որ ապագայի ծրագրերը ներկայացնելիս ընդգծում է, թե Պակիստանն էլ է օգտվելու այդ միջանցքից: Պետություն, աշխարհում միակը, որ չի ճանաչել Հայաստանի Հանրապետությունը: Թուրքիան ամեն անգամ նոր նշաձողեր է սահմանում, թե էլ ինչպես նվաստացնի ու ստորացնի հայերին ու Հայաստանը: Այդ երկրի նպատակը ոչ թե հարաբերություններ հաստատելն է մեզ հետ, այլ մինչև վերջին խազը ստորացնելով՝ ոչնչացնելը մեզ: Սա է թուրքի գերագույն հաճույքն աշխարհում:

Այդ «միջանցքն» օգտագործելու են 44-օրյա պատերազմի արյունարբուներ Ադրբեջանը, Թուրքիան և Պակիստանը: Իրանի հոգևոր առաջնորդը Թեհրանում Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների ներկայությամբ հայտարարեց, որ իրենք դեմ կլինեն, եթե Իրանի և Հայաստանի միջև սահմանը արգելափակելու քաղաքականություն տարվի, քանի որ այս սահմանը հազարամյակների վաղեմություն ունեցող հաղորդակցական ճանապարհ է։ Իսկ մենք լուռ ենք, մենք պարզապես չկանք, մենք սպասում ենք, թե մեր փոխարեն ինչ կորոշեն մեր բարեկամը, հարևանը և թշնամին:

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
07:38 Հարցը «տեղում դոփում է». ինչ է քարտեզով առաջ գնում Փաշինյանը․ «Հրապարակ»