Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 10:41 22-07-2022

Նուռնուսում այրվել է պահեստավորած 1500 հակ անասնակեր

Հուլիսի 21-ին՝ ժամը 17։29-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նուռնուս գյուղում այրվում է պահեստավորած անասնակեր։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:05-ին, մարվել՝ 23:53-ին: Այրվել է պահեստավորած անասնակեր (մոտ 1500 հակ):