Միտք Ներքին 3 տարի առաջ - 14:05 21-07-2022

Սուպեր Սաքո VS Ընկեր Իշխան

Երեկ Սուպեր Սաքոն լցրել էր Ազատության հրապարակը։ Լցնելը մեղմ է ասված, լեփ-լեցուն էր, ասեղ գցելու տեղ չկար։ Սա համարյա մոտ է ընդդիմության հանրահավաքներին, կարելի է ասել՝ Սուպեր Սաքոն մի քանի մարդով է ընդամենը գերազանցել «Դիմադրության» շարժման միտինգներին իր մարդաշատությամբ։ Ազատության հրապարակը, հիշեցնենք, Ֆրանսիայի հրապարակից մի քանի մետր է հեռու ու մի քանի քմ-ով էլ մեծ է։

Բայց Ֆրանսիայի հրապարակում հանուն հայրենիքի հավաքված մարդիկ այդպես էլ այս ամիսներին չկարողացան այն քանակը կազմել, որ գոնե Ռոդենի արձանի շրջակայքով խիտ-խիտ կանգնեին։ Սա մի կողմից ազգային ողբերգություն է, որ մարդիկ նախընտրում են հայրենիք փրկելու փոխարեն գնալ մի ցածրակարգ երգիչ ասենք, դիջեյ ասենք, ռեպեր ասենք, դրա նման մեկի համերգին։ Մյուս կողմից էլ սա մեր իրականությունն է, որին պետք է բաց աչքերով նայել։ Ընկեր Իշխանն ու մյուսները պետք է ռեալ գնահատեն այն, ինչ ունենք։

Պետք չէ անընդհատ դժգոհել մարդկանցից, բողոքել ժողովրդից, որ իրենք հայրենիքը չեն սիրում, դրա համար չեն գալիս հայրենիքը փրկելու հանրահավաքի։ Սիրում են, իրենք էլ էդպես են սիրում։ Իրենք ավելի շատ ձեզ չեն սիրում, քան հայրենիքը։ Որովհետև դուք էդպես էլ չկարողացաք ապացուցել, որ սա հայրենիքի փրկության կռիվ է, ոչ թե աթոռակռիվ, պաշտոնի կռիվ, իշխանության կռիվ։ Վաղը նույն կերպ Արմենչիկը կկարողանա լցնել Ազատության կամ Հանրապետության հրապարակը։ Էլի՞ պտի ասեք՝ մարդիկ հայրենիք չեն սիրում։

Ո՛չ, մարդիկ ուղղակի մշակույթ են սիրում, այդ ձևի՝ սուպերսաքոյական ու արմենչիկյան մշակույթ։ Կարող է՝ թող ընկեր Իշխանն էնպես անի՝ իրեն էլ այնքան շատ սիրեն, որ իր հրավիրած հանրահավաքներին էլ հազարներով գան ու տեղ չանեն։ Սկզբի համար Իշխան Սաղաթելյանն իր Ընկեր Իշխան «մականունը» կարող է փոխարինել «Սուպեր Իշխանով»․ մեկ էլ տեսար՝ աշխատեց։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
11:10 Կադիրովի կոշտ վերջնագիրը՝ արևմուտքին. չեչենական հատուկ ջոկատայինները պատրաստ են հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա
09:35 Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
12:50 Գրիշա Ասատրյանի քույրը ցնցող անակնկալ է մատուցել եղբորը ծննդյան օրվա առթիվ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
11:02 Երևանում՝ ոստիկանության ակադեմիայի մոտ, BAW-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
12:38 Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում. Armat Media
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով