Երևան +22°
Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 11:48 21-07-2022

Տեսակի պահպանման պատերազմի մեջ ենք

Հենց ԱՄՆ-ն սկսի տեսնել, թե ԱՄՆ-ն ինչեր է անում ԱՄՆ-ում, իսկույն ԱՄՆ-ն կներխուժի ԱՄՆ, որպեսզի ԱՄՆ-ն ազատագրի ԱՄՆ-ի բռնակալությունից։ Հին ու երբեմնի սրամիտ այս կատակը այսօր արդեն լուրջ իրողություն է, ցավոք, միայն մասամբ, դեռ միայն իմաստային առումով, առայժմ՝ գործնականում ոչ լիովին։ Իսկ դեռ այդպես է միայն մեկ պատճառով։ Միաբևեռ աշխարհի գլոբալ տերը դառնալ ցանկացող մարդկանց այն խումբը, որը վաղուց ու սովորաբար «համաշխարհային կառավարություն» կամ «խորքային պետություն» անունով է կոչվել, դեռևս նույն այդ վաղեմի սովորությամբ նույնացվում է ԱՄՆ-ի հետ։ Մինչդեռ աշխարհի տիրակալներ համարվողների այս խումբը հիմա ու արդեն կարող է որևէ կապ չունենալ ԱՄՆ-ի հետ, նույնիսկ ավանդաբար «Արևմուտք» կոչվող ընդհանրության հետ, այլ լինել ամենուր ու ապակենտրոն կամ կենտրոնացած լինել համաշխարհային քարտեզի վրա չնշված մի վայրում, ինչ-որ անհայտ կղզում։

Հենց որ գլոբալ աշխարհակարգի ճարտարապետներին կամ այդ աշխարհի «տերերին» մենք դադարենք նույնացնել, նաև իրենք դադարեն նույնանալ ԱՄՆ-ի հետ, ապա ԱՄՆ-ում էլ տեղի կունենա այն ամենը, ինչը վերջին 8 տասնամյակներին ԱՄՆ-ն կատարել է ողջ աշխարհում։ Կամ որ նույնն է, երբ այս «աշխարհի տերերը» ԱՄՆ-ում նույնպես անեն այն ամենը, ինչ ԱՄՆ-ի անունից ու ձեռքով վերջին գրեթե 80 տարիներին արել են ողջ աշխարհում, այլևս ոչ ոք նրանց չի նույնացնի ԱՄՆ-ի հետ։ Այո՛, հիմա նույն սորոսյան գունավոր հեղաշրջումները կամ մայդանները կարող են լինել նաև ԱՄՆ-ում, թեև ԱՄՆ-ում տակավին ԱՄՆ դեսպանատուն չկա։ Իրոք, չէր կարող անցումային ժողովրդավարություների նմանությամբ 2020-ի նախագահական ընտրությունների «արդունքում» սկզբունքորեն և գաղափարապես պառակտված ԱՄՆ-ն չկանգնել նոր քաղաքացիական պատերազմի մեկնարկային դիրքում։

Ուկրաինայում հատուկ ռազմական օպերացիա իրագործող Ռուսաստանի հետ նույնիսկ միջնորդավորված հակամարտության մեջ մտնելու հետևանքով իր «գարշապարը» բացահայտած ԱՄՆ-ն չէր կարող չստանալ փլուզվող տնտեսություն ու կյանքի համընդհանուր թանկացում։ Իր ամենատարբեր կախվածությունները պարտակելու անկարողությունից իր ամենակարողության միֆը վերջնականորեն ոչնչացրած ԱՄՆ-ում չէր կարող ապագայի անորոշությունը տագնապ չառաջացնել։

Հիմա շատ դժվար է հասկանալ, թե ինչ է կատարվում գլոբալ տիրակալության հեռանկարը հաստատապես կորցրած և ուրիշների ստեղծածը ոչ այնքան համեստ ուտելու սովոր ամերիկյան սպառողի հոգում, սրտում ու գլխում, երբ, օրինակ, ԱՄՆ-ում աբորտն արգելելու օրենքի դեմ բողոքի ցույցի մասնակից դեռատի աղջիկը, ցույց տալով իր որովայնը, անդադար գոռում է. «Մենք սիրում ենք սպանել փոքրիկ երեխաներին, ահա նրանք այստեղ են, մենք սիրում ենք զանգվածաբար սպանել նորածիններին ու դեռ չծնվածներին»։

Անվերապահ է, որ հիմա աշխարհում տեղի է ունենում տեսակների պայքար։ Մի տեսակն ուզում է, որ ապագայի աշխարհը լինի գլոբալ, միաբևեռ, մարդկությունն էլ ամբողջությամբ լինի միայն իր նման` միատեսակ ու միասեռ։ Մյուս տեսակն ուզում է, որ աշխահը բազմաբևեռ լինի, մարդկության բոլոր տեսակները պահպանեն իրենց ինքնությունը, մարդը պահպանի իր ուրույն տեսակը, մշակույթն ու արվեստը, ավանդական արժեհամակարգը։ Աշխարհը բազմաբևեռ տեսնողները ուզում են, որ մարդը պահպանի իր բնական էությունը և աշխաստավածատուր սեռը։ Աշխարհը միաբևեռ դարձնողները մարդուն էլ ուզում են դարձնել հարափոփոխ, հաստատուն ոչինչ չունեցող, անգամ սեփական սեռն ըստ իրավիճակի, պահանջի, սոցիալական հայեցողություն որոշող էակ։ Հիմա միաբևեռ ու բազմաբևեռ աշխարհակարգերի ճարտարապետների միջև տեսակի պատերազմ է։ Եվ այս պատերազմին ոչ ոք չի կարող չմասնակցել, ու ոչ ոք չի կարող չկողմնորոշված մնալ։

Սա «հավաքական արևմուտք» կոչվածի տոտալ պատերազմն է աշխարհի հետ` պայմանական արևմուտքի սահմանած կանոններով միաբևեռ աշխարհակարգ հաստատելու համար ու բոլոր նրանց դեմ, ովքեր չեն ուզում ապրել միաբևեռ աշխարհում, ովքեր չեն ուզում, որ ողջ աշխարհին անհայտ մի տեղից կարգ թելադրողներ լինեն, ու բոլորը ապրեն մեկի թելադրած կարգով։

Տեսակների այս տոտալ պատերազմի մեջ մեզ մտցրել են երկու տարի առաջ` խաբեությամբ, սադրանքով, ընդամենը 44 օրով։ Հետևանքը եղավ այն, որ մենք կորցրինք մեր երիտասարդ սերնդի մի մեծ հատվածը, բայց նաև տեսակի որակական կորուստ ունեցանք, վարակվեցինք թրքահպատակության ու այլադավանության ախտով, ապագայի հեռանկարը կորցրինք։ Ուստի գոնե հիմա պարտավոր ենք գիտակցել, որ արդի աշխարհը գլոբալանալու դեպքում ոչնչացնելու է ազգային, ինքնիշխան պետությունները։ Եվ եթե ուզում ենք գոյատևել, ապա նյութական ու անձնական շահերը անհրաժեշտորեն պետք է ստորադասվեն պետական, ազգային, ժողովրդական, տեսակ ունեցողների նպատակներին։

Ամենից շատ դիտված

21:24 Էջմիածնում շների ոհմակը հարձակվել է քաղաքացու վրա․ կնոջ թևը կտրել են
23:37 Լոռու մարզում, ընկերներով սինդրիկ հավաքելիս, տղամարդը կորել է. shamshyan.com
19:10 Դպրոցի փոխտնօրենը գոռացել է աշակերտուհու վրա և լացացրել. Զովունիի դպրոցի աղմկահարույց դեպքի պատճառները
14:11 Շենգավիթի քննչական բաժնում քաղաքացու են խոշտանգել․ փաստաբան
19:45 Ալիևը «վերադարձրեց» 4 գյուղերը՝ առանց 1 կրակոցի․ ադրբեջանական ԶԼՄ-ների ոգևորությունը
00:03 Մամայիս թևը կտրել են, արյուն է պետք. շների հարձակմանը ենթարկված կինն անգիտակից է
16:00 Փաշինյանի «խառնվելուց» հետո՝ գյուղացիներն այգիները մշակելու փոխարեն Երևանում շինարարություն են անում
22:38 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը
19:00 Ինչու Փաշինյանի օրոք համաբանակային զորավարժություն չի եղել. ԳՇ նախկին պետի կարծիքը
20:30 3-րդ բանակային կորպուսը նահանջի հրաման չի կատարի, եթե ազգային պահանջ լինի․ Սուրեն Պետրոսյան