copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:44 19-07-2022

Այսօր Թեհրանում որոշվելու է Հայաստանի և հայ ժողովրդի ճակատագիրը. Արթուր Ղազինյան

Թեհրանում հանդիպելու են Իրանի, Ռուսատանի և Թուրքիայի նախագահները, իսկ մինչ այդ Հայաստան էին ժամանել ԱՄՆ, Իրանի և Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունների ղեկավարները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը։

Նա հավելում է․ «Իրանը հայտարարեց, որ արդեն պատրաստ է միջուկային զենքի պատրստման, ունի բոլոր անհրաժեշտ տեխնոլոգիաները:

Ադրբեջանը ԵՄ հետ հաստատում է ռազմավարական էներգետիկ համագործակցոթյուն՝ պարտավորվելով ավելացներ Եվրոպա արտահանվող նավթի և գազի ծավալները՝ դրանով իսկ նվազեցնելով Եվրոպայի էներգետիկ կախվածությունը Մոսկվայից: Հայտարարվեց նաև ԵՄ հետ առաջիկա ամիսներին ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր ստորագրելու նպատակների մասին:

Շարունակվում է Թուրքիայի ու Ադրբեջանի նկրտումները Սյունիքի և Հայաստանի այլ տարածքների ու ենթակառուցվածքների նկատմամբ՝ համարելով այս պահը պատմական հնարավորություն հայկական հարցը վերջնականապես լուծելու և տարածաշրջանը հայերից մաքրելու համար:

Նշված բոլոր փաստերը վկայում են այն մասին, որ այս պահին որոշվում է Հարավային կովկասում ուժերի հարաբերակցության հարցն ու Հայաստանի ճակատագիրը, որտեղ մենք ոչ թե սեղանի շուրջ ենք, այլ սեղանի վրա:

Ադրբեջանի ու Թուրքիայի նպատակների վերջնական իրականացմանը խոչընդոտում է միայն տարածաշրջանում դեռևս կարևոր մնացած ռուսական գործոնը կամ որ նույնն է Արցախում և Հայաստանում ռուսական զինված ուժերի առկայությունը:
Ռուսաստանի տարածաշրջանային ազդեցությունը չեզոքացնելու հարցում համընկել են ԱՄՆ, ԵՄ, Միացյալ Թագավորության, Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը, ինչին հակադրվում են Ռուսաստանի և Իրանի շահերը:

Ոչ Ռուսաստանը, ոչ Իրանը պատրաստ չեն զիջել, ինչի ապացույցը Ռուսաստանի Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Նարիշկինի Երևանում արված հայտարարությունն ու Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման նախապատրաստումն է:

Եթե նկատեցիք, Հայաստանի շահերի մասին ոչինչ չասվեց, քանի որ սեղանի վրա գտնվող միավորը գործընթացների սուբյեկտ չի կարող լինել. այն հանդես է գալիս օբյեկտի կարգավիճակում, իսկ Հայաստանի դե-յուրե իշխանությունները փաստացի գործում են թուրք-ադրբեջանական շահերի սպասարկման տիրույթում:

Եթե այսօր Թեհրանում երեք պետությունների ղեկավարներին չհաջողվի հաստատել նոր ստատուս-քվո, ապա պետք է սպասել տարածաշրջանային նոր, շատ ավելի մեծ պատերազմի: Իսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կողմերը սահմանել են պահանջների ամենաբարձր նշաձողը և պատրաստ չեն զիջել, ապա մեծ հավանականությամբ նոր ստատուս քվո հաստատել չի հաջողվի:

Հ.Գ. Հերթական անգամ հաստատվում է աշխարհաքաղաքական աքսեոման. եթե պատերազմի և խայտառակության մեջ ընտրում ես խայտառակությունը, ապա ստանում ես և՛ խայտառակություն, և՛ պատերազմ . . .»։

Ամենից շատ դիտված

23:50 Արցախցի «քույրերն ու եղբայրները» տուն կարող են ձեռք բերել միայն «խաղաղասեր» Ադրբեջանին սահմանակից բնակավայրերում
00:19 Կրակոցներ՝ Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com
21:30 Ովքեր են Փաշինյանին դիմավորել Գայ գյուղում. ՔՊ-ի անհաջող բեմադրությունը
15:45 Փաշինյանը վախեցած է․ ոստիկաններին, ՌՈ-ին և փրկարարներին N1 են տվել
15:10 Այս իշխանությունները այնքան են ձախողել, որ եկեղեցին մտնում է մի տեղ, որը իրենը չէ. Միքայել Սրբազան
18:00 Փաշինյանի հերթական փուչիկը պայթեց․ ՀՀ-ին 25 հեկտար հող չի վերադարձվելու
17:31 Ամո՛թ քեզ, եկել եք, շոու եք սարքո՞ւմ․ Գեղամ Նազարյանը հունից դուրս եկավ, սկսեց վիրավորել լրագրողին
15:15 Ինչու է Մեղրիի քաղաքապետը հրաժարական տվել․ Բագրատ Զաքարյանի պարզաբանումը
22:30 ՔՊ-ականների վերջին շանսը․ ում անունն ինչպես կմնա պատմության մեջ
16:00 Լարված իրավիճակ Կիրանցում. ոստիկանությունը զորք է կուտակել․ ՈւՂԻՂ