Ռոբերտ Քոչարյանը դատական նիստին չի ներկայացել․ նա վարակվել է կորոնավիրուսով
copy image url

Ռոբերտ Քոչարյանը դատական նիստին չի ներկայացել․ նա վարակվել է կորոնավիրուսով

Ներքին 2 տարի առաջ - 13:56 19-07-2022
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի կաշառքի գործով դատական նիստը։ Նիստից բացակայում էր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը։ Նրա պաշտպաններից Հայկ Ալումյանը հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս․«Պարոն Քոչարյանը հուլիսի 14-ին թեստ է հանձնել, և պարզվել է, որ նրա մոտ ախտորոշվել է կորոնավիրուս»,- ասաց փաստաբանը և բժշկական տեղեկանքը ներկայացրեց նախագահող Աննա Դանիբեկյանին։

Հիշեցնենք, որ նախորդ նիստին Աննա Դանիբեկյանը թույլատրել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանին ժամանակավորապես՝ հուլիսի 5-ից մինչև հուլիսի 19-ը բացակայել երկրից:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 20-ին՝ Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանի և նախագահող դատավորի արձակուրդում գտնվելու պատճառով։