Երևան +17°
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:22 19-07-2022

Հայաստանը ԵԽ-ում քաղբանտարկյալների թվով դարձել է առաջատարը. Աննա Հովներ

«Դիմադրություն» շարժումը ՄԱԿ-ի գրասենյակի մոտ բողոքի ակցիաներ է կազմակերպել։

Երգչուհի, երգահան Աննա Հովներն իր ելույթում ասաց. «Երբ ՀՀ-ն դարձել է ԵԽ-ի և ՄԱԿ-ի անդամ, այն միաժամանակ ստանձնել է բազմաթիվ պարտավորություններ՝ ՄԱԿ-ի կանոնադրության շրջանակներում։ Այսօր միջազգային ողջ հանրության աչքի առջև ՀՀ-ում ձևավորվել է քաղաքական բանտարկյալների մի հսկայական խումբ։ Այսօր միջազգային կազմակերպությունների աչքի առաջ ՀՀ դատարաններում մարդիկ են մահանում։

Հայաստանը դարձել է ԵԽ անդամների շարքում քաղբանտարկյալների թվով ամենաառաջատար երկրներից։ Մարդիկ բանտարկված են մեկ մարդու քմահաճույքով՝ իրենց քաղաքական հայացքների համար, նիստերի ժամանակ ուղիղ եթերներում մահանում են, իսկ դուք լռում եք, չէ՞ որ այս ամենը հակասում է ձեր սկզբունքներին։ Աշխարհը ոչ միայն ուշադրություն չի դարձնում քաղբանտարկյալների վրա, այլև փորձում է, ի դեմս Եվրամիության, հայերի կյանքը խլող, բռնապետ, ագրեսոր Ալիևի հետ սիլի-բիլի անել Բաքվում։ Այն բոլոր խողովակները, որոնք ձեզ գազ ու նավթ են մատակարարում, դրանք առատորեն ողողված են հայերի արյամբ»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված