Պահանջելու եմ այցելել Ադրբեջանում պահվող մեր հայրենակիցներին․ Մամիջանյանը կդիմի Ադրբեջանի Մեջլիսին
copy image url

Պահանջելու եմ այցելել Ադրբեջանում պահվող մեր հայրենակիցներին․ Մամիջանյանը կդիմի Ադրբեջանի Մեջլիսին

Ներքին 2 տարի առաջ - 19:38 18-07-2022
ՀՀ ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը մտադիր է դիմել Ադրբեջանին՝ գերիներին տեսակցելու այց կազմակերպելու պահանջով: Այս մասին Հայկ Մամիջանյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:

«Վաղը պաշտոնական նամակով դիմելու եմ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակին՝ Ադրբեջանում անազատության մեջ պահվող մեր հայրենակիցներին տեսակցելու, իրենց առողջական վիճակին ու պահման պայմաններին ծանոթանալու նպատակով այցելություն կազմակերպելու պահանջով։

Նամակի վերաբերյալ տեղեկացնելու եմ նաեւ ԱՊՀ, ԵԽ եւ Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովների նախագահներին, Եվրոպական խորհրդարանի նախագահին, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ՀՀ դեսպաններին»,- ասված է գրառման մեջ։