Արմեն Գրիգորյանը ազգակործան իշխանությունների կամայականությունների հերթական զոհն է. ՀԿ-ների ցավակցական ուղերձը
copy image url

Արմեն Գրիգորյանը ազգակործան իշխանությունների կամայականությունների հերթական զոհն է. ՀԿ-ների ցավակցական ուղերձը

Ներքին 2 տարի առաջ - 10:45 18-07-2022
Մի քանի հասարակական կազմակերպություններ ցավակցական ուղերձ են հղել պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի ընտանիքին, հարազատներին, մտերիմներին նրա անժամանակ, ողբերգական մահվան կապակցությամբ:
Հայտարարությունն ամբողջությամբ ստորեւ.

«Խոր վշտով ցավակցում ենք պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի ընտանիքին, հարազատներին, մտերիմներին նրա անժամանակ, ողբերգական մահվան կապակցությամբ:

Մխիթարանքի մեր խոսքն ենք հղում եւ զորակցություն հայտնում բոլորին:
Այս մահը մեծ կորուստ է բոլոր ազգասեր հայերի համար:
Հիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի:

Արժանապատիվ հայրենակիցնե՛ր,
Հուլիսի 15-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի «Կենտրոն» նստավայրում «հանկարծամահ» եղավ հայտնի պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը, որը հանրությանը հայտնի էր իբրեւ այլախոհ եւ ներկա իշխանությունների հանդեպ կոշտ դիրքորոշում ունեցող անհատ:

Արմեն Գրիգորյանը ձերբակալվել էր ս.թ. մայիսի 17-ին իբր թե ազգային, ռասայական եւ կրոնական խտրականություն քարոզելու մեղադրանքով: Խախտելով անմեղության կանխավարկածը՝ նրա նկատմամբ ԱԱԾ-ն գործադրել էր ձերբակալման անմարդկային դաժանություն: Որեւէ դիմադրություն ցույց չտվող քաղաքացուն բերման էին ենթարկել որպես առանձնապես ծանր հանցագործություն կատարած անձի: Նրան բերման ենթարկելու ստորացուցիչ կադրերը տարածվել են համացանցում: Դժվար չէ ենթադրել, թե ինչ հոգեկան եւ ֆիզիկական կտտանքների է ենթարկվել Ա. Գրիգորյանը կալանքի տակ գտնվելու շուրջ 2 ամիսների ընթացքում: Մեր խորին համոզմամբ՝ Ա. Գրիգորյանը սույն ազգակործան իշխանությունների կամայականությունների հերթական զոհն է: Այդ մասին է վկայում նաեւ այն փաստը, որ Ա. Գրիգորյանին ձերբակալել են 2022թ.-ի մայիսի 17-ին այն արտահայտությունների համար, որոնք նա արել էր ավելի քան 1 տարի առաջ: Եթե նրա ասածներն իրենց մեջ պարունակում էին հանցակազմի տարրեր, ապա ինչո՞ւ նրան ձերբակալեցին մեկ տարի հետո:

Մենք կարծում ենք, որ նրա մահը կանխամտածված գործողությունների հետեւանք է, որն, ըստ էության, սպանություն է: Պարտադիր չէ, որ սպանությունը իրականացվի բռնի ֆիզիկական գործողություններով: Ըստ ՀՀ նոր Քրեական օրենսգրքի 450 հոդվածի՝ սպանություն է նաեւ ֆիզիկական եւ հոգեկան ուժեղ տառապանքներ պատճառելու միջոցով մահվան հասցնելը:
Արմեն Գրիգորյանը հերթական զոհն է, դա՛ է մեր համոզմունքը»:

«Պահեստազորի սպաներ» շարժում
«Ձայն հայրենեաց» մշակույթի գործիչների շարժում
«Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների ՀԿ
«Հայ ազգային գվարդիա» ՀԿ
«Ղարաբաղի պատերազմի վետերանների միություն» ՀԿ
«Իրավունքի եւ արժեքների գերակայություն» ՀԿ
«Վերադարձ» հիմնադրամ

Ամենից շատ դիտված

12:20 Մարմարիկում 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են․ նոր մանրամասներ 
11:25 Արտաշիսյան փողոցում վրաերթի ենթարկված 12-ամյա աղջիկը մահացել է. մոմավառություն՝ դեպքի վայրում
15:50 Օպերայի դիմացի խայտառակ՝ Բանգլադեշի բասեինի չափի տելեվիզատորը․ բրավո, հարգելի հեղափոխականներ
22:23 Աղջիկները, որ կիմանան մեր գյուղի մասին, կխրտնին. Լեռնուտի բնակիչ
19:39 Մարմարիկում 2 տարեկան երեխայի անհետացման փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
14:10 Ռոբերտ Քոչարյանը ռուսական շպիոնի կարգավիճակ ունեցող մարդ է. փաստեր չունեմ. Ալեն Սիմոնյան
13:24 Եթե այս ուրբաթ լինեն ընտրություններ, «Քաղաքացիական պայմանագիրը» կհաղթի՝ հավաքելով 50+1%. Ալեն Սիմոնյան
16:20 Աննա Հակոբյանը փնտրում է ամենավստահելի լրագրողին
20:30 Դավաճան, դավաճանի թոռ Փաշինյանն ինչ գործ ունի՝ մասնակցի Հաղթանակի շքերթին․ հարցում
20:45 Կապանի քաղաքապետարանը հրաժարվել է մշակույթի տուն տրամադրել «Վերջին Սպարապետը» ցուցադրելու համար