«Բիոկաթ» կաթնամթերքի արտադրամասը սկսել է մածուն արտադրել «ապագայից»։ Համացանցի օգտատեր Գոհար Աբրահամյանն իր ֆեյբուքյան էջում «Բիոկաթի» իր գնած մածունի տարայի
լուսանկարն էր տեղադրել, որի ամսաթվերից պարզ է դառնում, որ այն արտադրվել է «վաղը» ՝ 18. 07. 2022 թվականին։
Oragir.news-ը կապ հաստատեց Գոհար Աբրահամյանի հետ՝ հարցնելով, թե նախկինում արդյո՞ք նման դեպքեր եղել են, և որ՞ սուպերմարկետից է գնել՝ պատասխանեց.
«Բիոկաթի» մածունն է, Նոր Զովքի սուպերպարկետից եմ գնել։ Ամսի 18 է գրված ամսաթվում ու ենթադրում եմ, որ երեկ պետք է տված լինեին։ Կիրակի օրով հաստատ չեն աշխատում, ավելի հին պատմություն ունի։ Իրականում լավ արտադրող ա, էն որ չես ուզում վնասել, բայց նույն հաջողությամբ հնարավոր է բավական հին ապրանք լինի։ Պետք է ավելի ուշադիր լինեն ամեն դեպքում»։