Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի հոգեհանգստի ընթացքում լրագրողների հետ զրույցում Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայրը՝ Լիդա Առուշանյանը, ասաց.
«Ողբերգական մահն ազդակ էր ամբողջ հայ ժողովրդի համար, որ ոտքի ելնեն․ Հայ ժողովուրդ դիմում եմ ձեզ՝ ոտքի կանգնեք ու փրկեք Հայստանը՝ ստոր Նիկոլի ձեռքից։ Արմեն Գրիգորյանի խոսքը կրկնում եմ՝ ով նիկոլական է՝ թուրք է։ Ե՛վ Արմենից եմ ներողություն խնդրում, և՝ Մուրադ Փափազյանից»,-այս մասին ասաց հերոսի մայր Լիդա Առուշանյանը։
Հիշեցնենք, որ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը օրեր առաջ կայացած դատական նիստի ժամանակ ուշագնաց եղավ: Նիստը հետաձգվել էր առողջական վիճակը կտրուկ վատանալու պատճառով։ Սակայն շտապօգնությունը 15 րոպե ուշացել է, իսկ Գրիգորյանը ուշքի չի եկել, իսկ Գրիգորյանը մահացել է շտապօգնության մեքենայում։ Արմեն Գրիգորյանը անազատության մեջ էր մայիսի 17-ից:
Մանրամասն՝ տեսանյութում։