Միտք Ներքին 4 տարի առաջ - 17:59 17-07-2022

Բըրնսին ուղղված թափանցիկ ակնարկը

Սխալվելու վախը առաջընթացի հիմնական արգելակներից մեկն է։ Թվում է, թե քաղաքական գործիչն ու ժողովուրդը խճճվել են վախերի մեջ, այդ պատճառով չկա քաղաքական, տնտեսական, սոցիալական նկատելի առաջընթաց։ Եթե այդպես չէ, և քաղաքական գործիչները պատասխանատվության գիտակցում ունեն, ապա ինչու՞ համարժեք չեն արձագանքում իրադարձություններին։

Հուլիսի 15-ին առաջին անգամ պատմության մեջ ՀՀ էր այցելել ԱՄՆ ԿՀՎ-ի ղեկավարը՝ Ուիլյամ Բըրնսը։ Վերլուծաբանները փորձում են հասկանալ այս այցի ուղերձները, վերլուծել հանդիպումների մասին պաշտոնական տեղեկատվությունը, համադրել այն ուղեկցող իրադարձությունների հետ։

Որոշ վերլուծաբաններ Բըրնսի այցը համադրում են Լեխ Վալենսայի ֆրանսիական LCI հեռուստաալիքին տված բացառիկ և աղմկահարույց հարցազրույցի հետ, որից հատվածներ է հրապարակել «Ֆիգարո» պարբերականը։ Լեհաստանի անկախության պայքարի առաջնորդ, Լեհաստանի նախկին նախագահ Վալենսան Արևմուտքին կոչ է արել հեռուն գնալ և Ուկրաինան ազատագրել ռուսական զորքերից, որոնք այնտեղ մտել են փետրվարի վերջին: Այդ հարցազրույցում նա միաժամանակ կոչ է արել «ազատագրել նաև Ռուսաստանը»: Նա ասել է. «Այսօր մենք պետք է ստիպողաբար փոխենք նրանց քաղաքական համակարգը կամ կազմակերպենք Ռուսաստանի ժողովուրդների ապստամբություն»։ Ակնհայտ է, որ եթե ապստամբություններ բռնկվեն ՌԴ-ում և նրա ազդեցության գոտիներում, ապա ՀՀ-ն և հայ ժողովուրդն անմասն չեն կարող մնալ։ ՌԴ քաղաքական համակարգի փոփոխությունը նույնպես ուղղակի կանդրադառնա ՀՀ-ի վրա։ Այս առումով՝ ի՞նչ վախեր ունեն ՀՀ իշխանությունը և քաղաքական համայնքը, և որտեղ կարող են հայտնվել ՀՀ-ն և ժողովուրդը ձևավորվող նոր աշխարհակարգում։ Ենթադրելի է, որ այս հարցերն են քննարկվել Բըրնսի հետ։

Մեկ այլ ենթադրությամբ՝ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյային ուղղված թափանցիկ ակնարկ կար ԱԱԾ սահմանապահի զորքերի 30-ամյակի միջոցառումների ժամանակ վարչապետի ելույթում. «Մենք ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետության բոլոր սահմանները՝ առանց բացառության, հանձնվեն սահմանապահ զորքերի հսկողությանը»: Այսպիսի բան կարող է լինել ՀՀ-ից ռուսական զորքերի հեռանալուց հետո։ Այսինքն՝ եթե ուզում ենք, որ ՀՀ բոլոր սահմաները հսկի ԱԱԾ սահմանապահը, նշանակում է՝ արդեն գիտակցում ենք, որ առաջիկայում՝ Արևմուտքի հաղթանակից հետո, ռուսական զորքերը դուրս են գալու ՀՀ-ից։ Այդ դեպքում հայ-թուրքական և հայ-իրանական սահմանների պաշտպանությունը ռուսների փոխարեն կստանձնեն ոչ թե ԱՄՆ-ի այլ ԱԱԾ սահմանապահ զորքերը։ Իսկ եթե առաջիկայում ՀՀ-ում ռուսական լրտես կձերբակալվի, նշանակում է՝ ԱԱԾ-ի և ԿՀՎ-ի միջև նաև հուշագիր է ստորագրվել։

Ամենից շատ դիտված

23:34 Էրեբունու կրակոցների գործով ձերբակալել են ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի եղբորը. ArmLur.am
16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
23:57 Աննախադեպ գտածո Էրեբունիում. հայտնաբերվել է մ.թ.ա. 7-6-րդ դարերի եզակի որմնանկար
20:38 Դիտարկում եմ Իրանին զանգվածային հարված հասցնելու հարցը, որը կլինի ավելի հզոր, քան բոլոր նախորդները․ Թրամփ
23:19 Ներքին Հանդի դիրքերում հայտնաբերվել է «Lexus» ու վարորդի մարմինը․ մահացածը Արցախյան բոլոր պատերազմների ամենաակտիվ մասնակիցներից է եղել
21:23 Էսօր ամենաշքեղ մամայիս ծնունդն ա. Լուիզա Ներսիսյանի դստեր շնորհավորանքն ու կեսգիշերային անակնկալը
19:28 Գործարանը չպետք է դադարեցնի իր գործունեությունը․ Պապոյանն այցելել է «Արարատցեմենտ»
17:35 Ծորակից եկող ջրից սատկած լեշի հոտ էր գալիս․ ֆեյսբուքյան օգտատեր
18:02 Աշխատավարձերի խորը բևեռացում «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում. ղեկավարման խնդի՞ր, թե՞ անարդարություն
09:01 Ալեն Սիմոնյանի եղբոր «Փրայմ Կարգո»-ն «խելացի հաշվապահ» է փնտրում