Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 11:00-ին, պատգամավորական էթիկային առնչվող հարցերով Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովը նիստ կգումարի:
Օրակարգում ներառված է մեկ հարց՝ Էթիկայի հանձնաժողով ներկայացված դիմումի վերաբերյալ որոշման նախագիծը։
Հանձնաժողովի գորմունեության ժամկետը երկու տարի է, հանձնաժողովի նախագահությունը փոխվում է յուրաքանչյուր 6 ամիսը մեկ։ Կազմում ընդրգկված է 10 պատգամավոր:
«Քաղաքացիական պայմանագիր» 5,
«Ուժեղ Հայաստան» 3,
«Հայաստան» 2 պատգամավոր:
Նշենք, որ սեպտեմբերի 24-ին տեղի ունեցավ առաջին նիստը, որի ընթացքում հաստատվեց հանձնաժողովի աշխատակարգը։
«Ուժեղ Հայաստանից» հանձնաժողովի անդամներ են ընտրվել Լիանա Գասպարյանը, Մամիկոն Ասլանյանը և Հարություն Հարությունյանը։
«Քաղաքացիական պայմանագրից» հանձնաժողովում են Մարիա Կարապետյանը, Զարուհի Բաթոյանը, Վիլեն Գաբրիելյանը, Արման Եղոյանը, Մարիամ Պողոսյանը:
«Հայաստան» խմբակցությունից հանձնաժողովի կազմում ընդգրկված են Լիլիթ Գալստյանը, Աղվան Վարդանյանը։
Մարիա Կարապետյանի խոսքով, գործող օրենսդրությամբ ամրագրված են էթիկայի 8 կանոններ, որոնց պատգամավորները պարտավոր են հետևել:
Հանձնաժողովի նիստը կարող է մեկնարկել երեք պատգամավորի ներկայությամբ, սակայն լեգիտիմ որոշում կայացնելու համար անհրաժեշտ կլինի հինգ կողմ ձայն։
Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի դիրքորոշումը կլինի վճռորոշ։