Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:00 16-07-2022

Թուրքիան 3 անգամ Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն է ունեցել․ հիմա Աջարիայի վերածվելու վտանգի առաջ ենք․ Նահապետյան  

«1992 թ․ սկսած Թուրքիան 3 անգամ Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն է ունեցել։ Առաջին անգամ դա 1992 թ․ մայիսին էր, երբ Շուշիի ազատագրումից հետո Թուրքիան որոշում կայացրեց հարձակվել Հայաստանի վրա, երկրորդ անգամ՝ 1993 փետրվարին և 1993 թ․ հոկտեմբերին։ Այս հարձակումները տեղի չուեցան միայն ՌԴ ռազմաքաղաքական ղեկավարության միջամտության շնորհիվ»։ Այս մասին Օragir.news-ի հետ զրույցում ասաց պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը։

Անդրադառնալով հայ-թուրքական սահմանի ականազերծման աշխատանքներին՝ նա նշեց, որ միամտություն է կարծել, որ հիմա Թուրքիան կարող է սեփական տարածքից զորքեր մտցնել Հայաստան․ «Հայկական տարածքներ Ադրբեջանն է մտնելու, չեմ բացառում, որ ադրբեջանական բանակի համազգեստով լինեն թուրքական զինվորներ, իսկ թուրքական զորքեր Նախիջևանում վաղուց գտնվում են, նոր չէ»։

Նահապետյանն ընդգծեց, որ Շուշիի հուշագրի ստորագրումից հետո Թուրքիան այլևս իրավական առումով Ադրբեջանի ռազմաքաղաքական դաշնակիցն է, որը իրավունք է տալիս Թուրքիային այլևս ոչ թե թաքուն, գաղտնի աջակցել Ադրբեջանին, այլ բացահայտ ձևով ռազմական և քաղաքական առումով օժանդակություն ցույց տալ։

Եթե փակ պայմանավորվածությունները բացվեն, պարզ կլինի, թե ինչու են հենց Աշոցքի տարածաշրջնաւոմ տեղի ունենում ականազերծման աշխատանքները։

Նրա դիտարկմամբ՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները պետք է սկսվեին նախ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու միջոցով։

«Իրականում Հայաստան-Թուրքիա առևտրատնտեսական հարաբերություններ եղել են դեռևս 1990-ականն թթ-ից, Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներից, երբ ՀՀ քաղաքացիները բիզնես են անում Թուրքիայի հետ։ Հիմա էլ Թուրքիայից Հայաստան բավական շատ ապրանքներ են ներկրվում, այսինքն՝ գործնականում Հայաստան-Թուրքիա առևտրատնտեսական հարաբերութուններ եղել են դեռևս 1990-ականն թթ-ից։ Այն, ինչ հիմա կատարվում է, 2 երկրների՝ միմյանց ճանաչելու համատեքստում է, բայց այստեղ վտանգն այն է, որ երբ թշնամի պետության հետ, Ադրբեջանին ռազմական առումով օժանդակող պետության հետ հարաբերությունների ես գնում, պետք է հաշվարկած լինես այս պրոցեսում առկա ռիսկերը։

Որքանո՞վ են հաշվարկված այդ ռիսկերը, Թուրքիան կարող է լուրջ տնտեսական էքսպանսիա անել Հայաստանում։ Հայկական գյուղատնտեսական ապրանքներ արտադրողները չեն կարողանալու մրցունակ լինել Թուրքիայից ներմուծված բանաջարեղենի նկատմամբ, իսկ երբ հողից ստացած բերքը շահութ չի բերում, գյուղացին կոպեկներով վաճառելու է հողակտորը և լքելու է երկիրը։

Հայտնի է նաև, որ Թուրքիան այսօր ազդեցության լծակներ ունի Հայաստանի քաղաքական դաշտում։

Բացի Հայաստանի գործընթացներին միջնոդրդավորված մասնակցելությունից՝ կստանա մեկ լծակ ևս՝ տնտեսականը, որպեսզի մեզ համար դա տեսանելի ու գնահատելի լինի, ասեմ, որ կարող ենք նայել, թե ինչ է կատարվում Վրացական Աջարիայում։ Մենք նույնպես Աջարիայի վերածվելու վտանգի առաջ ենք։

Կարծում եմ՝ Հայաստանի իշխանությունները պարզապես չունեն այդ գիտակցությունը, որպեսզի կարողանան հաշվարկել այդ ռիսկերը, առավել ևս, որ կարողանան մշակել համապատասխան ռիսկերը չեզոքացնելու ծագիր։ Իսկ որ տարբեր ոլորտներում թուրքական էքսպանսիան լինելու է, դա կասկած չի հարուցում»։