Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:08 15-07-2022

Ողբերգական դեպք Երևանում․ ՍՊԸ-ի աշխատասենյակում հայտնաբերվել է տղամարդու դի

Երեւանում այսօր՝ հուլիսի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 11։30-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Մասիսի 3-րդ նրբանցքի ՍՊԸ-ներից մեկում տղամարդու դի կա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նշված շինանյութի մանրամեծածախ առևտրի տարածքում գործող ՍՊԸ-ներից մեկի աշխատասենյակում հայտնաբերել են տղամարդուն և արձանագրել նրա մահը։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
Կայքի տեղեկություններով՝ մահացածը Երևանի բնակիչ Ա․ Հ․-ն էր։