Ուղիղ եթեր
Մանդատազրկման գործընթացն արդյունք չի տա
copy image url

Մանդատազրկման գործընթացն արդյունք չի տա

Միտք Ներքին 2 տարի առաջ - 21:59 14-07-2022
Ինչո՞ւ են իշխանությունները որոշել ընդդիմադիր պատգամավորներին զրկել մանդատներից։ Եվ ի՞նչ կփոխվի, եթե այդ նախաձեռնությունն իրականություն դառնա։

Ներկայում խորհրդարանի աշխատանքներին մասնակցում է միայն քաղաքական մեծամասնությունը։ Բոլոր քվեարկություններն անցնում են միաձայն։ Չկա բանավեճ, նույնիսկ հարցեր չեն ուղղվում Կառավարությանը։ Կարճ ասած՝ խորհրդարանը խորը ճգնաժամի մեջ է հայտնվել։ Նկատենք, որ միջազգային մի շարք հիմնադրամներ ավտորիտար երկրներին չեն աջակցում, քանի որ այդ երկրների խորհրդարաններում ընդդիմություն չկա։ Հետևաբար, եթե մեզ մոտ այս ճգնաժամը շարունակվի, ապա ՀՀ-ն ևս կարող է զրկվել միջազգային ֆինանսական և բարոյական աջակցությունից։

Այս անցանկալի զարգացումը հաշվի առնելով՝ քաղաքական մեծամասնությունը փորձում է վախեցնել ընդդիմադիրներին, որպեսզի նրանք վերադառնան խորհրդարան։ Սակայն մանդատազրկման սպառնալիքը, հնարավոր է, արդյունք չտա, քանի որ ընդդիմությունն արդեն մի քանի ամիս տեղափոխվել և գործում է փողոցում։

Ենթադրենք՝ Սահմանադրական դատարանը բավարարի ՔՊ-ի պահանջն ու ընդդիմադիրներին զրկի մանդատներից։ Այս դեպքում խորհրդարանը պետք է ցրվի ու նոր ընտրություններ նշանակվեն, որոնք կարող են անցանկալի ելքը ունենալ ՔՊ-ի համար։ Իսկ եթե ՔՊ-ն ռիկսի չդիմի և չդիմի դատարան, ապա ստիպված պիտի իր կազմից անջատի որոշ պատգամավորների, որոնք ընդդիմություն կխաղան խորհրդարանում։ Այսինքն՝ կձևավորվի ֆեյք ընդդիմություն, որը կգործի պատվերով և որևէ հարցում տարբերվող կարծիք չի ներկայացնի։ Արդյունքում կունենանք ֆեյք խորհրդարան, որը կընդունի ֆեյք օրենքներ, որոնք կծառայեն մեծամասնության հատվածական շահերին։ Իսկ վարչապետը կարող է օրակարգ բերել ցանկացած նախագիծ, առանց մտահոգվելու, որ այն կարող է դիմադրության հանդիպել խորհրդարանում։

Հանրային խոսույթում շրջանառվում է մեկ այլ վարկած, ըստ որի՝ ՔՊ-ի այս նախաձեռնությունը կարող է խուճապ առաջացնել ընդդիմադիրների ճամբարում, որտեղից փախուստի կդիմեն սկզբունքներ չունեցողները, կվերցնեն իրենց հասած մանդատներն ու կհամագործակցեն մեծամասնության հետ։ Այս դեպքում ևս խորհրդարանի պատկերը չի փոխվի, կառուցողական բանավեճ չի ծավալվի ժողովրդի համար կարևոր հարցերի շուրջ և ճգնաժամը չի հաղթահարվի։

Կարճ ասած՝ ճգնաժամից ելքը մանդատազերծումը չի, այլ երկխոսությունն է։ Ցավոք, այս ուղղությամբ քայլեր չեն անում ո՛չ իշխանությունները, ո՛չ ընդդիմությունը։

Ամենից շատ դիտված

19:00 Գումար, փաստաթղթեր, ամեն ինչ վառել են, դա միայն թուրքը կաներ. Այնթապում տան դուռը փակել և հրկիզել են
12:03 Ամերիկացի տղամարդը 20 տարի միտումնավոր ենթարկել է իրեն աշխարհի ամենամահացու օձերի խայթոցներին. BBC
20:40 Ինչ գուզեն, թող ըսեն. սոխ եմ կերել, որ սիրտս մրմռա. Սարատակի նախկին գյուղապետը՝ քրգործի մասին
11:13 Մոսկվայում ոչ միայն Նիկոլ Փաշինյանին, այլև՝ Հայաստանին նսեմացրին․ Ոսկան Սարգսյան
21:15 Աննան Դուբայներում միլիոններ ա ծախսում, իսկ մեզ Նիկոլն ասում ա՝ եկամուտդ որտե՞ղից ա. լոռեցի
21:25 Լավ չեն ապրի, Նիկոլից կդժգոհեն, դժգոհելու տեղն աշխատեք. սարատակցի
16:56 Եռատոնի օրը կարող էիր մեզ խնայել․ Հասմիկ Պապյանը քննադատել է Ջուլիանային ադրբեջանցու հետ երգելու համար
22:16 Պայթյուն՝ «Toyota» մակնիշի ավտոմեքենայում. կա տուժած
22:00 Խոշտանգել և նվաստացրել են Լիլիթ Աղեկյանին. փաստաբան
13:26 «Մարտի 1»-ի համար պատասխան տվողը Փաշինյանը պիտի լինի, բայց վրեն չի վերցնում. հարցում

Ձեզ գուցե հետաքրքրի