Ներքին 4 տարի առաջ - 18:08 13-07-2022

ՄԻՊ-ը ողջունել է Հայաստանում ռեզիդենտ դեսպանով դեսպանություն բացելու Կանադայի պատրաստակամությունը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հուլիս 13-ին ընդունել է Կանադայի «Խորհրդարանական կենտրոն» ոչ կառավարական կազմակերպության Եվրոպայի և Ասիայի տարածաշրջանային ղեկավար Իվո Բալինովին և տեղական ծրագրերի համակարգող Հովհաննես Մարգարյանցին։

Ինչպես հայտնում են ՄԻՊ-ից, հանդիպման սկզբում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը ողջունել է ՀՀ-ում ռեզիդենտ դեսպանով դեսպանություն բացելու Կանադայի պատրաստակամությունը, որը կնպաստի հայ-կանադական համագործակցության առավել խորացմանը, այդ թվում՝ նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։

Զրույցի ընթացքում Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է հաստատության մանդատը, անդրադարձել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովմանն ուղղված Պաշտպանի, ինչպես նաև Պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով խորհրդի գործունեությանը, փաստահավաք ու մոնիթորինգային այցերի արդյունքում մշակվող առաջարկություններին, ինչպես նաև միջազգային մոնիթորինգային մարմինների հետ փոխգործակցությանը։

Իր խոսքում տիկին Գրիգորյանը ներկայացրել է նաև Խորհրդարանի հետ համագործակցության հիմնական ուղղությունները և շեշտել Խորհրդարանին ներկայացվող տարեկան ու արտահերթ զեկույցներում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության վիճակի բարելավմանն ուղղված առաջարկությունների իրականացման շուրջ համատեղ ջանքեր գործադրելու կարևորությունը։

«Խորհրդարանական կենտրոն» ոչ կառավարական կազմակերպության Եվրոպայի և Ասիայի տարածաշրջանային ղեկավար Իվո Բալինովը ներկայացրել է Հայաստանում կազմակերպության կողմից իրականացվող գործունեությունը՝ ուղղված ՀՀ Ազգային ժողովի կարողությունների զարգացմանն ու տեխնիկական հագեցվածության ապահովմանը, այդ թվում նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի ֆիզիկական պայմանների ապահովմանը։

Պարոն Բալինովը իր խոսքում մատնանշել է Խորհրդարանի և մեդիայի միջև կայուն երկխոսության կարևորությունը և ներկայացրել այդ ուղղությամբ Կազմակերպության կողմից իրականացվող գործողությունների մանրամասները։ Պաշտպանը զրուցակցին է ներկայացրել հարցի շուրջ հաստատության կողմից վերհանված խնդիրները։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակելու համագործակցությունը նախանշված ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման միջոցով։

Ամենից շատ դիտված

15:33 Գեղարքունիքում 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարել
15:02 Հունվարի 1-ից նվազագույն թոշակը կավելանա 1000 դրամով, իսկ մեկ տարվա ստաժի գումարը՝ 500 դրամով. Արսեն Թորոսյան
17:57 Շաքիի դեպքի ժամանակ 15-ամյա երեխան մի քանի անգամ դանակահարել է ադրբեջանցուն
20:15 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը ծառայում էր օկուպացված Լաչինում
21:07 Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին․ սյունեցի լրագրող
17:09 ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանցի զինծառայողը ապօրինի հատել է ՀՀ սահմանն ու կրակել ՀՀ քաղաքացու ոտքին. ԱԱԾ
19:17 ՀՀ–ում պայմանագրային զինծառայող է մահացել
18:13 ԱԱԾ-ն տեղյակ է եղել զինված ադրբեջանցու մասին, բայց որոշել է «խուճապի չմատնել» մարդկանց. Թանդիլյան
14:44 Ուզում եմ հասկանալ՝ 8 կամ 10 տարի հետո սեպտեմբերի 27-ին համերգ հեռարձակել կարելի՞ է լինելու, թե չէ. Փաշինյան
08:30 Երասխի դպրոցում հայրը ներխուժել է դասասենյակ ու սկսել ծեծել աղջկան․ «Հրապարակ»