Գորիսում ձյան հետևանքով բազմաթիվ ծառեր են կnտրվել․ քաղաքի մի հատվածում հոսանքազրկում է Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ուղիղ եթեր
Ավելին 4 տարի առաջ - 10:16 13-07-2022

Հայտարարվել են «Էմմի-2021» մրցանակի թեկնածուները

Հայտնի են դարձել հեռուստատեսային 74-րդ «Էմմի» մրցանակաբաշխության հավակնորդները, որոնք կներկայացվեն սեպտեմբերին։
Հեռուստասերիալներից առաջատարն է HBO-ի «Ժառանգները» The Descendants շոուն ՝ 25 անվանակարգերով: «Թեդ Լասսոն» և «Սպիտակ լոտոսը» առաջադրվել են 20-ական անվանակարգերում։

«Լավագույն դրամատիկ սերիալ» անվանակարգում ընդգրկվել են «Ժառանգները», «Ավելի լավ է կանչել Սոլին», «Էյֆորիա», «Կաղամարի խաղը», «Շատ տարօրինակ բաներ», «Օզարկը», «Բաժանում» և «Yellowjackets» ֆիլմերը:

«Լավագույն կատակերգական սերիալ» անվանակարգի թեկնածուներն են «Թեդ Լասսոն», «Զարմանալի տիկին Մեյզելը», «Ինչ ենք անում ստվերում», «Զսպել ոգևորությունը», «Էբոթի տարրական դպրոցը», «Սպանություններ նույն շենքում», «Խորամանկություններ» և «Բարրի:
Լավագույն մինի սերիալ կամ անթոլոգիա անվանակարգում ներառված են «Սպիտակ լոտոսը», «Ստեղծելով Աննային», «Փեմն ու Թոմին», «Dopesick» և «The Dropout» ֆիլմերը:

Դրամատիկ սերիալի լավագույն դերասանուհի անվանակարգում մրցանակի են հավակնում Ջոդի Քոմերը և Սանդրա Օ-ն (Killing Eve), Զենդայան (Էյֆորիա), Ռիզ Ուիզերսփունը (Առավոտյան շոու), Լորա Լիննին (Օզարկ), Մելանի Լինսկին («Yellowjackets»):

Լավագույն դերասան անվանակարգում առաջադրվել են Բրայան Քոքսը և Ջերեմի Սթրոնգը («Ժառանգներ»), Ջեյսոն Բեյթմանը («Օզարկ»), Լի Ջոնգ-Ջենը («Կաղամարի խաղ»), Բոբ Օդենկիրկը («Ավելի լավ է զանգեք Սոլին»), Ադամ Սքոթը («Բաժանում»)։
Թեկնածուների ամբողջական ցանկը կարող եք դիտել այստեղ: