Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 14:01 04-02-2021

ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ ԵՆ «ՈՍԿԵ ԳԼՈԲՈՒՍ» ՄՐՑԱՆԱԿԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԸ

Չորեքշաբթի հայտարարվել են «Ոսկե գլոբուս» 78-րդ ամենամյա մրցանակաբաշխության հավակնորդները:

Ինչպես հայտնում է մրցանակաբաշխության կայքը, «Լավագույն դրամատիկ ֆիլմ» անվանակարգում առաջադրվել են ռեժիսոր Ֆլորիան Զելլերի «Հայրը» (The Father, 2020), Քլոի Չժաոյի «Քոչվորների երկիրը» (Nomadland, 2020), Դեյվիդ Ֆինչերի «Մանկ» (Mank, 2020), Էմիրալդ Ֆեննելի «Խոստումնալից աղջիկը» (Promising Young Woman, 2020), Ահարոն Սորկինի «Չիկագոյի յոթնյակի դատավարությունը» (The Trial of the Chicago 7, 2020) ֆիլմերը:

«Լավագույն օտարալեզու ժապավեն» անվանակարգում ներկայացվել են հետևյալ ֆիլմերը.

«Եվս մեկ հատ» (Another Round, 2020), ռեժիսոր Թոմաս Վինթենբերգ,

«Լա Լյորոնա» (La Llorna, 2019), Խայրո Բուստամանտե

«Ողջ կյանքն առջևում է» (The Life Ahead, 2020), Էդոարդո Պոնտի

«Մինարի» (Minari, 2020), Լի Այզեք Չուն

«Մենք» (Two of Us, 2019), Ջորդան Փիլ:

«Լավագույն հեռուստասերիալ, կատակերգություն կամ մյուզիքլ» անվանակարգում կպայքարեն հետևյալ ժապավենները.

«Մեծը» (The Great, 2020),

«Էմիլին Փարիզում» (Emily in Paris, 2020)

«Բորտուղեկցորդուհին» (The Flight Attendant, 2020)

«Թեդ Լասսո» (Ted Lasso, 2020):

«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում առաջադրվել են Դեյվիդ Ֆինչերը, Քլոի Չժաոն, Էմիրալդ Ֆեննելը, Ռեժինա Քինգը («Մեկ գիշեր Մայամիում»), Ահարոն Սորկինը:

«Տղամարդու լավագույն դերակատարում» անվանակարգում ներկայացվել են Էնթոնի Հոփքինսի («Հայրը»), Ռիզ Ահմեդի («Մետաղի ձայնը»), Գարի Օլդմենի («Մանկ»), Չեդվիք Բոուզմանի («Մա Ռեյնի. Բլյուզի մայրը») թեկնածությունները:

«Կնոջ լավագույն դերակատարում» անվանակարգում կմրցեն Ֆրենսիս ՄաքԴորմանդը («Քոչվորների երկիրը»), Անդրա Դեյը («Միացյալն Նահանգներն՝ ընդդեմ Բիլլի Հոլիդեյի»), Քերի Մալիգանը («Խոստումնալից աղջիկը»):

Մրցանակաբաշխությունը կայանալու է փետրվարի 28-ին: Համավարակի պատճառով այն կանցկացվի տեսահեռարձակման ձևաչափով:

Ամենից շատ դիտված

19:00 Կինը երեխաների հետ մի բարեկամի տանն է, ամուսինը՝ մեկ ուրիշի․ բնակարանների թանկացման հետևանքը
20:42 Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել. Զելենսկի
21:20 Անի Ավետիսյանի ոտքը 8 սմ-ով կարճանալու է, 3 վիրահատություն էլ դեռ առջևում է․ պաշտոնական լավատեսությունն ու իրական սարսափը
10:52 Գեղարքունիքի մարզում 2-րդ դասարանի աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվել
22:50 Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռը կործանվել է․ կա 6 զոհ
15:40 Մարտունիում բախվել են «Opel»ն ու «Lexus LX570»-ը. վերջինը բախվել է տան պատին. կա վիրավոր
19:28 Գեղարքունիքի մարզում հրշեջները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին
18:30 Երևանի էկոլոգիան անդունդի եզրին է․ վերամշակո՞ւմ, թե՞ աղբի թաքնված այրում Նուբարաշենում
17:13 Լարսում հայ վարորդները կոնյակով բարձված բեռնատարներով 1 ամսից ավելի է կանգնած են
23:05 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը Երևանի ԲԿ-ներից մեկում է