Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 08:09 13-07-2022

Եվրոպական պաշտոնյաները որոշել են պատժել իշխանությանը. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հունիսի 19-25-ը ԵԽԽՎ նստաշրջանին մասնակցած հայաստանյան պատվիրակությունը եվրոպացի գործընկերներին կուլիսներում 3 առաջարկ է արել՝ հայանպաստ քայլերի եւ հայտարարության, մասնավորապես՝ գերիների վերադարձին վերաբերող։ Սակայն ՔՊ-ական մեր աղբյուրն ասում է, որ միջազգային գործընկերները ծանոթացել են մեր պատգամավորների ներկայացրած առաջարկներին, պատրաստած տեքստին, ասել են, որ առարկություններ չունեն, բայց ոչ մի հարցում չեն պաշտպանելու հայկական շահը, քանի դեռ Հայաստանը չի կողմնորոշվել՝ Եվրոպայի՞ հետ է, թե՞ Ռուսաստանի։


Վերջին շրջանում ՀՀ իշխանությունների քայլերի մեջ եվրոպական պաշտոնյաներն իրենց «գցելու» փորձեր են տեսնում եւ որոշել են պատժել։ Առնվազն մղել, որ Հայաստանը վերջնական որոշում կայացնի, թե որտեղ է ինքը, եւ Ռուսաստանի հետ կապերն ամբողջությամբ խզի։ ԵԽԽՎ մեկնած պատվիրակներից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

18:26 Իրանում մահապատժի է ենթարկվել 23-ամյա կինը, ով ինքնապաշտպանվել է սեռական ոտնձգությունից
16:36 Բոնիի սիրտը զբաղված է. դերասանն ու ինֆլուենսեր Մերի Ադամյանը հայտնել են իրենց հարաբերությունների մասին
23:37 Քաղբանտարկյալների հարցի վերաբերյալ ունենք լուծումներ․ Արամ Վարդևանյան
18:49 Իմ սեր. երգիչ Անդրեից բաժանվելուց հետո Անի Օհանյանը դստեր հետ նոր կադրեր է հրապարակել
14:28 Թոշակս 10 հազար դրամով ավելացրին, բայց նպաստից զրկեցին․ առաջին կարգի հաշմանդամի պատմությունը
22:56 Մոսկվան կարող է նոր զnրահավաք անցկացնել աշնանը․ Զելենսկի
14:36 Ֆրանսիայի ամենամեծ ատոմակայանի երեք ռեակտորները փակվել են մեդուզաների պատճառով
20:13 Բնակարաններ՝ նորընծա սպաներին. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
21:54 Ամենաթանկ մարդիկ. ինչպես է Արամ Մելիքյանը կնոջ հետ փայլել հարսանյաց արարողությանը
21:22 Փրկարարներն օգնություն են ցուցաբերել օտարերկրացի զբոսաշրջիկներին